Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 1900-ը, վիրավորում է ստացել 7696 մարդ։
Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածում Իսրայելի շարունակական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 1990-ի, զոհերի թվում կա 614 երեխա և 370 կին։ Վիրավորում է ստացել 7696 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ։