f

Անկախ

Ինչպե՞ս երեխաների հետ խոսել Արցախի կորստի մասին. ներկայացնում է հոգեբանը


Մի բան է, երբ պատերազմում պարտության և հայրենազրկման մասին կարդում ենք պատմության դասագրքերում, բոլորովին այլ բան է նման ժամանակաշրջանում ապրելը: Եվ ներկա իրողությունների պայմաններում հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք երեխաներին պատմել ճշմարտությունը, ո՞ր տարիքից և ինչպե՞ս խոսել տեղի ունեցողի մասին: Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել մանկավարժ, հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

-Տիկին Ապիտոնյան, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հայրենիքի մի մասն ենք կորցրել, ունենք մարդկային զոհեր, սողացող պատերազմի վիճակում ենք: Եվ հարց է առաջանում՝ երեխաների հետ առկա իրողությունների մասին պե՞տք է խոսել, թե՞ ոչ: 

-Երեխաների հետ, իհարկե, պետք է խոսել Արցախի կորստի մասին, նաև  այն մասին, որ այժմ գտնվում ենք մի փուլում, որ պետք է օգնենք մեր հայրենակիցներին:  Երեխաներն իրենք դա կարող են տեսնել իրենց ծնողների օրինակով  կամ դպրոցում:

Երեխաները նկատում  են այն, ինչ տեղի է ունենում իրենց  շուրջ,  զգում են մեծահասակների տագնապալից հայացքները, լսում են խոսակցությունները: Դրա համար կարևոր է, որ երեխաների հետ տեղի ունենա խոսակցություն՝  մանկավարժի կամ ծնողի կողմից: Երեխային տեղեկատվությունը պետք է տրվի հստակ, բայց չպարունակի  մեծ հուզանակություն, հատկապես  կրտսեր դասարանների երեխաների պարագայում: 

Այո, մենք ունենք զոհեր: Իհարկե, իրենք լսել են այդ մասին,  և կարելի է խոսել այդ թեմայով: Բայց ասել՝ մեզ նորից կոտորում են, ցեղասպանում են, դա կբերի տագնապի բարդացման: Մատուցվող ինֆորմացիան  սթրեսային է: Քանի որ երեխաները, այսպես, թե այնպես,  ինֆորմացիան ստանում են, օրինակ՝ հեռուստացույցից, մեծերի խոսակցությունից, անպայման  պետք է նրանց հետ խոսել և պատասխանել առաջացած հարցերին: Այո, հնարավոր է որոշակի հուզական ֆոն լինի, որը բնական է այս դեպքում: Դա չպետք է բացասական ընկալել, պարզապես պետք է գրկել միմյանց, ասել, որ մենք հիմա կլինենք ուժեղ ու այդ ամենը կհաղթահարենք միասին: 

-Կներկայացնե՞ք ըստ տարիքային խմբերի: Ո՞ր տարիքում ճշմարտությունն ի՞նչ չափաբաժնով կարելի է ներկայացնել:

-Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ  արդեն  կարող են առաջանալ հարցեր: Անգամ ավելի փոքր տարիքի երեխաների մոտ կարող են հարցեր առաջանալ, քանի որ նրանք լսում են  այդ մասին: Եթե երեխայի հետ ընդհանրապես չխոսենք, կամ երեխայի մոտենալու պարագայում մեծահասակները լռեն, դա ավելի մեծ անհանգստություն կարող է առաջացնել, քան այն ինֆորմացիան, որ երեխան կստանա, եթե նրա հետ խոսենք, հարցերին պատասխանենք: 

Կրտսեր դպրոցական տարիքում  երեխան,  միևնույն է, այդ միջավայրում է գտնվում և կարելի է խոսել այդ մասին: Օրինակ՝ եթե նկատում ենք անհանգստություն երեխաների մոտ, կարող ենք հարցնել՝ ինչ են պատկերացնում, ինչ է տեղի ունենում, ինչ են լսել: Իսկ միջին և բարձր տարիքի դպրոցականների մոտ այդ փուլն ավելի ակտիվ է, նրանք անցնում են հայրենագիտություն և հայոց պատմություն, ավելի շատ են տեղեկացված, սոցցանցեր են մտնում, լուրեր, մեծահասակների զրույցներն են լսում:  Նրանք, այսպես, թե այնպես,  ինֆորմացիա ստանում են: Այստեղ խնդիրն այն է, թե մենք դրանում ինչ բովանդակություն կդնենք. մեզ նորից կոտորեցին, մենք խեղճ ենք, տկար ենք, մենք չենք կարողանում հաղթել, թե՞ մեզ հետ պատահեց այսպիսի բան, հիմա մենք պետք է  համախմբվենք, ուժեղ լինենք, ընդունենք մեր հայրենակիցներին: Այդ տարիքի երեխաներին կարող ենք ներգրավել կամավորական աշխատանքներում, խրախուսենք, որ ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն իրենց ընկերների համար: Կարևոր է՝ պետք չէ խղճահարություն առաջացնել երեխաների մոտ, որ իրենց դասընկերներին խղճահարությամբ մոտենան: Շեշտադրումը պետք է լինի այսպիսին՝ մենք ունենք խնդիր, որը պետք է հաղթահարել: Միմյանց օգնելը նպաստում  է, որ տագնապը նվազի,  և մարդիկ իրենց պաշտպանված զգան:

-Ինչպե՞ս է ճիշտ ընդունել Արցախից եկած դպրոցականներին: 

-Եթե դասարանում  ունենում ենք նոր աշակերտ Արցախից, պետք չէ այդ երեխային շատ յուրահատուկ  վերաբերվել, դա կարող է այդ երեխայի համար լինել անհանգստացնող: Նրան  պետք է ընդունել ինչպես ցանկացած այլ երեխայի՝ փորձելով ընդգրկել դասարանում և դասերում: Պետք չէ գերուշադրություն կամ թերուշադրություն ցուցաբերել: Գերուշադրությունը  կարող է նաև դասարանում լարվածություն առաջացնել այդ երեխայի հանդեպ:

Մանավանդ կրտսեր դպրոցականների մոտ, պատահում է, որ անցումը գրական հայերենին մի քիչ բարդ է տրվում: Նման պարագայում, օրինակ՝ կարող ենք ասել՝ եկեք սովորենք նաև  Արցախի բարբառը: Կարելի է երեխայից հարցնել՝  ինչպես Արցախի բարբառով ասենք այսինչ բանը, հետո հնչեցրեք դրա գրական հայերեն տարբերակը: Այսպես խաղի միջոցով այդ խնդիրը հեշտությամբ կհաղթահարվի:

-Պե՞տք է արդյոք երեխաներին զերծ պահել բացասական հույզերից: Դա ինչի՞ կհանգեցնի:

-Բացասական հույզերը տարբեր կերպ են ընկալվում երեխաների կողմից: Կան սթրեսակայուն և քիչ  սթերսակայուն մարդիկ:  Միևնույնն է, այդ հույզերը լինելու են, և  տարբեր արձագանքներ են գտնելու երեխաների մոտ: Ընդհանրապես զերծ պահել հույզերից անհնար է, քանի որ մեր կյանքում  սթրեսածին գործոններն ամենուր են: Բայց անընդհատ բացասական հույզերի միջավայրում պահել ևս չի կարելի, երեխաների մոտ կարող է տագնապայնությունը բարձրանալ,  և առաջանան վախեր, որ չէր ունենա, եթե այդքան ինֆորմացիա չունենար: Օրինակ՝ կարող է իր մոտ այնպիսի ֆանտազիա լինի, որ մտածի՝ հիմա իր տուն էլ կարող են մտնել: Այսինքն շատ կարևոր է, թե տեղեկությունն ինչ բովանդակությամբ ենք ապահովում: Բայց քանի որ չենք կարող ամբողջությամբ վերահսկել տեղեկատվական հոսքերը, եթե ծնողը նկատում է, որ իր երեխայի մոտ այդ ինֆորմացիայից առաջացել է բարձր հուզականություն, վախեր, կարող  է միանգամից դիմել մասնագետի:

-Համացանցի դարում, երբ երեխաները խոցելի են նաև թշնամական ինֆորմացիոն հոսքերի հանդեպ,  ծնողն ի՞նչ անելիք ունի և ինչպե՞ս պաշտպանի իր երեխային, բացի հեռախոսից ու համացանցից հեռու պահելը:

-Կան հատուկ ծրագրեր, որոնք սահմանափակում են նման բովանդակությունը: 

Ծնողները կարող են նաև  նստել ու բացատրել իրենց երեխային, որ, օրինակ՝  այսպիսի ալիքներ պետք չէ մտնել: Երեխային պետք է մեդիագրագիտություն սովորեցնել, նրան բացատրել, որ կարող են լինել թշնամական տեսանյութեր, որոնք նայել պետք չէ, քանի որ դրանց նպատակը մեզ ընկճելն է: Երեխան  նաև պետք է իմանա՝ եթե կտեսնի որևէ բովանդակություն, որը նրան կանհանգստացնի, կարող է այդ մասին խոսել իր ծնողի հետ:  Ծնողը պետք է  այնպիսի  մի փոխհարաբերություն ստեղծի, որ երեխան չվախենա, կարողանա գալ ու ասել՝ այն, որ ասել էիր չմտնես,մտել եմ  ու այնպիսի բան եմ տեսել, որ ինձ անհանգստացնում է, ուզում եմ խոսել: 

Մենք չենք կարող այս տեղեկատվական հոսքի պայմաններում 100 տոկոսանոց վերահսոկղություն ապահովել: Ուստի պետք է երեխայի հետ կապը ապահովել, որ երեխան կարողանա իրեն անհնագստացնող հարցերով կիսվել ծնողի հետ:

-Ի՞նչ է պետք անել, որ երեխաների մոտ առկա ինֆորմացիոն հոսքերի և իրողությունների պայմաններում զոհի հոգեբանություն չձևավորվի: Այլ  մեծանա ապրումակցող, վերլուծող, պատճառահետևանքային կապերը տեսնող անհատների սերունդ:

-Դրա համար պետք են  կրթական ծրագրեր, որոնք մարդու մոտ հետևյալ մտածողությունը կձևավորեն, որ խնդիրներ լինում են և մարդու կյանքում, և ազգի կյանքում,  պետք է այդ խնդիրների հաղթահարման ուղիներ գտնել: Ողջ կրթական ծրագիրն  այդ մտածողությունը պետք է ձևավորի, որ մենք ունենք  ոչ միայն հաղթանակներ, այլ նաև պարտություններ, որոնք պետք է շտկել: Ընդհանուր կրթական միջավայրը պետք է միտված լինի սրան՝  և հմտություններ ու կարողություններ ձևավորելով, և մտածողության փոփոխություններ բերելով:


 

հոգեբան Արցախ հարցազրույց հոգեկան առողջություն կրթություն խմբագրի ընտրանի

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին