f

Անկախ

Անպայման համայնքը պետք է զոհեր տա՝ նոր մտածե՞նք տարհանելու մասին. Իսրայելի հայ համայնքը Հայաստանից ինքնաթիռի է սպասում


Իսրայելի հայ համայնքը հուսով է, որ Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ կուղարկի եւ կտարհանի ծերերին, կանանց եւ երեխաներին:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:

«Մի քանի  ժամ առաջ ռմբահարվեցին երկրի կենտրոնի խոշոր քաղաքները: Շատ լարված է շարունակում  մնալ երկրի հարավային շրջանները, որտեղ շատ հայեր են ապրում: Մեր համայնքը հուսով էս, որ Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ կուղարկի եւ կտարհանի ծերերին, կանանց եւ երեխաներին, առնվազն գոնե հարավային շրջանների քաղաքների բնակիչներին: Այս ընթացքույմաշխատանքները շարունակվում են, հավաքագրում է  մեր միությունը մարդկանց, կապը կառավարությա հետ կա, մենք այժմ ինքնաթիռի ենք սպասում: Կան ընտանիքներ, որոնք զորակոչված երեխաներ ունեն, կամ չեն կարող լքել երկիրը, մի մասը կմնա, բայց էլի նշեմ, որ հիմա շատ կարեւոր է կանանց, երեխաների եւ ծերերի տարհանումը: Այս պահին ես իրոք անհանգստացած եմ, քանի որ քաղաքը օրվա ընթացքում 2 անգամ է ռմբահարվում եւ մտածում եմ, որ ինչ-որ լուրջ հարված է նախապատրաստվում: Եթե իրավիճակը լարվեց, ապա ֆիզիկապես հայ համայնքին տարհանել հնարավոր չի լինի, անպայման մեր համանքը պետք է զոհեր տա, որ նոր մտածե՞նք տարհանելու մասին»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք հավաքագրել են այն քաղաքացիների թիվը, որոնք ցանկանում են տարհանվել եւ Հայաստան վերադառնալ:

 

 

«Նաիրի» միության նախագահը նշեց, որ իրենք կապի մեջ են Իսրայելում ՀՀ դեասպանության եւ ՀՀ կառավարության հետ, բոլորին  տեղեկացրել են տարհանվել ցանկացողների եւ իրավիճակի մասին, սակայն Իսրայելում թռիչքների հետ կապված լուրջ խնդիրներ կան:

«Այսօր կա դեսպանատուն, կա դեսպան, մարդիկ զբաղվում  են այս հարցով եւ հույս ունենք, որ կհաջողվի տարհանում կազմակերպել: Ուղղակի ավիարընկերությունները խուսափում են թռչել Թել Ավիբ, որովհետեւ ապահովագրական կազմակերպությունները համաձայնություն չեն տալիս, որ ինքնաթիռները թռչեն, ռիսկը շատ մեծ է, եթե ինքնաթիռը խոցվեց հրթիռի կողմից, ով է պատասխան տալու»,-ասաց նա:

Չերնամորյանը հայտնեց, որ Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է համեմատաբար, այնտեղ քաղաքի ներսում արաբների հետ երբեմն խժդժություններ են լինում, սակայն պատերազմական գործողություններ բուն առումով չկան:

Չենրամորյանը հայտնեց,  որ Իսրայելում բնակվում է 10 հազար հայ, ծանր ռմբահարվող քաղաքներում 500 հայ է բնակվում,  երկրի կենտրոնում, որը հրթիռահար հարվածների տակ է գտնվում 3000 հայ է ապրում:

պաղեստինա-իսրայելական հակամարտություն Հայ համայնք Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին