Հետաքրքիր պրոյեկետ էր դա, թե ինչպես ՖԲ-ի գործիքակազմով հնարավոր եղավ արժեպղծել մի ողջ հանրույթ, նրա՝ չպղծված էլիտայի մնացյալ մասը, նրա ինքնապաշտպանության բնազդը և որպես դրա արդյունք՝ պետականազրկել Արցախը, հանձնել հողեր, ունենալ հազարավոր զոհեր, շարունակել հանձնումը՝ ապրելով առորեկան, կենցաղային կյանքով:
Մի գիտուն մարդ ինձ ասում էր, որ մենք ՖԲ-ի կախվածությամբ աշխարհում առաջին ազգն եք, ում ֆունդամենտալ հետազոտում են նաև այս պրիզմայով: Ու հիմնական հարցադրումը իրականի ու վիրտուալի մեջ էր, որի արդյունքում հայ հանրույթն ընտրեց երկրորդը:
«Հայկական» քեյսը հետագայում, վստահորեն, կմտնի տեղեկատվական պատերազմների, տեղեկատվական անվտանգության արևմտյան և արևելյան հեղինակավոր ԲՈՒՀ-ի առարկաների դասացանկի մեջ, որտեղ ցավոք ՀՀ-ի մասին միգուցե կխոսեն անցյալ ժամանակով:
Հետաքրքիր է իրականության մեջ, քայլ անելու մասով հասարակության քանի տոկոսն է պատրաստ ինքնակազմակերպվել: Մասնագիտորեն հասուն, խելամիտ, քաղաքական հասունության դիրքերից, իրատեսականության ու խնդրին լուծելու կայուն կամք/ակնկալիքով: Հարցադրումը հռետորական է, ու պատասխանի տեղն էլ այդ նույն ՖԲ-ն, իհարեկ, չէ:
Ու մի բան էլ. երբեք մեծամասնությունը խնդիր չի լուծում, իրավիճակ չի փոխում, քաղաքական օրակարգ չի վերափոխում:
Քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք իրենց անընդունակությունները գցում են ազգի/ժողովրդի գրպանը կամ ապաշնորհ են, կամ դավադիր, կամ էլ անգետ:
Խնդիրը միշտ լուծում է կազմակերպված փոքրամասնությունը, այդ թվում հենց նա է կառավարում անգամ դեմոկրատիայի ժկ:
Էս ա: