f

Անկախ

Գազան խեղդում են, եւ թվում է, թե աշխարհն այժմ կորցրել է իր մարդկայնությունը. ՄԱԿ


Գազան խեղդում են, եւ թվում է, թե աշխարհն այժմ կորցրել է իր մարդկայնությունը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ օգնության ցուցաբերման եւ աշխատանքների կազմակերպման գործակալության գերագույն հանձնակատար Ֆիլիպ Լազարինին՝ խոսելով Գազայի հատվածի հումանիտար ճգնաժամի մասին, տեղեկացրել է CNN-ը։

Լազարինին ընդգծել է, որ Գազայում արագ սպառվում են ջուրը եւ էլեկտրաէներգիան, իսկ բնակչությունը բախվում է սննդամթերքի եւ դեղորայքի սուր անբավարարության խնդրին։ «Գազան խեղդում են, եւ թվում է, թե աշխարհն այժմ կորցրել է իր մարդկայնությունը։ Եթե նայենք ջրի խնդրին (բոլորս գիտենք, որ ջուրը կյանք է), Գազայում ջուրն սպառվում է, Գազայում կյանքն ավարտվում է»,- ասել է Լազարինին։

Գազայի հարավում ջրի մատակարարումը վերականգնելուն նվիրված մամուլի ասուլիսում լրագրողի հարցին պատասխանելով՝ Լազարինին ասել է, որ գործակալությունն առայժմ չի կարող հաստատել այս տեղեկությունը։ «Որքան հասկանում եմ, եթե ջրի մատակարարումը վերականգնվի, դա առաջին հերթին կվերաբերի Խան Յունիսին կամ Խան Յունիսի կեսին։ Այդպիսով, դա չի վերաբերի  Խան Յունիսի հարավին կամ Ռաֆահի մարդկանց։ Բայց սա տեղեկություն է, որը մենք պետք է հաստատենք։ Եվ ներկա պահին մեր գործընկերները տեղերում չեն կարող հաստատել այս տեղեկությունը»։

Նա նկարագրել է աննախադեպ հումանիտար աղետը, հազարավոր մարդիկ ապաստարան են փնտրում գործակալության հաստատություններում, այն դեպքում, երբ ռեսուրսները մինչեւ վերջ սպառված են։ «Մեր գործակալության օբյեկտներում ապաստարան փնտրող մարդկանց թվաքանակը հարավում պարզապես հսկայական է, եւ մենք այլեւս նրանց օգնելու հնարավորություն չունենք»,- ավելացրել է նա։

Լազարինին նշել է, որ  շրջափակումը ծանր բեռ է բնակչության վրա, որի 60 տոկոսը հենվում է միջազգային պարենային օգնության վրա։

Գործակալության տվյալներով՝ իր 14 աշխատակիցներ սպանվել են, շատերը դարձել են տեղահանված անձ կամ տուժել են շարունակվող ճգնաժամից։

Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները՝ կանխելու համար հետագա մարդկայի զոհերը, վերականգնել բեռների՝ վառելիքի, ջրի, ուտելիքի եւ դեղերի մատակարարումը։

Գերագույն հանձնակատարը ընդգծել է միջազգային հումանիտար իրավունքի պահպանման կարեւորությունը՝ նշելով, որ բոլոր պատերազմները պետք է համապատասխանեն դրա սկզբունքներին։

ՄԱԿ Գազայի հատված հումանիտար աղետ պաղեստինա-իսրայելական հակամարտություն Աշխարհում

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին