f

Անկախ

Միակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը. Վահե Հովհաննիսյան


Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ  մարդկանց ողբերգությունն էր։ Մեծ հաշվով այդ դրոշը բարձրացվել է մեր տների, մեր երեխաների օրորոցների, մեր եկեղեցիների վրա՝ ամենուր։ Եվ այդպես է լինելու, քանի դեռ Երևանում չի իջեցվել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրոշը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց հետո Երևանում իշխանություն չի փոխվում, չի գտնվում գոնե մեկը, ով հրաժարական կտա։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետություն և երկրորդ ժողովուրդ չկա։ Այստեղ է հիմնական խնդիրը։

Կա՞ մի բան, որի տապալման դեպքում Նիկոլը հրաժարական կտա. 5 տարում՝ չորս պատերազմ, պարտություններ ու անհաշիվ զոհեր, Արցախի հանձնում, ու նա մնում է իշխանության։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ նա համարի, որ ինքը տապալել է։ Սա նեղացնում է հարցի շրջանակը. կա´մ իր իշխանությունը չպետք է լինի, կամ մենք։ Բայց  այս պահին նրան դեռ դիմում են «մեծարգո»-ով։ Ալիևին մի պահ հանգիստ թողնենք, կենտրոնանանք մեզ վրա։ Սա ենք մենք՝ գոնե այսօր։

Մենք ունենք ԱՄՈԹԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, և մեր խնդիրն է՝ ամեն կերպ  տարանջատվել դրանից։ Իշխանության նեղ խմբից, նրանց «մեծարգո» ասողներից, Նիկոլի նկարի տակ աշխատողներից պետք է տարանջատվել ու չխաբել մեզ, թե այն, ինչ կատարվում է, նորմալ է։ Սա մարդկության պատմության մեջ ամենաաննորմալ երևույթներից է։ Պետք է տարանջատվել ամեն կերպ, թողնել, որ չարիքի կորիզը նեղանա՝ մինչև իր նվազագույն չափերը։ Սա պետք է անել նաև ներքին հաշտեցման և պետական լայն համակարգի հետ երկխոսության ճանապարհով։ Սա պետք է անի նոր հարթակը, որտեղ չպիտի լինի կուսակցական կամ անհատական քվոտավորում, ապագա իշխանության մեջ երազած պաշտոնի մոտիվացիա, փայի կռիվ։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա շատ դրոշներ են շատ վայրերում բարձրացվել ու ժամանակների փոփոխության արդյունքում իջեցվել։ Բաքու-Երևան- Բրյուսել- Մոսկվա համատեղ օպերացիայի արդյունքում դատարկված Արցախում դրոշ բարձրացնելով՝ Ալիևը մատնում է հենց դա։ Երևանում արժապատվության և գրագիտության դրոշի բարձրացումով արցախահայության իրավունքները՝ հայրենի հողում ապրելու, անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և այլն, բարձրացվելու են ու լուծվելու։ Ու դա չի լինելու ռևանշիստական կամ ռազմատենչ իշխանություն, նոր պատերազմի պահանջ՝ ամենևին։ Հին իրականությունն այլևս չկա, նոր պայմանները նոր պատկերացումներ են պահանջում։

Իսկ եթե մենք չիջեցնենք ամոթի ու անարժանապատվության դրոշը Երևանում ու չբարձրացնենք նորը, դրանով ճանապարհ կբացենք ալիևյան նոր դրոշների համար։ Սա պետք է շատ հստակ հասկանալ և բացատրել հայ ժողովրդին։ Արցախի ողբերգությունը չի կատարվել երկու օրում, ոչ էլ վերջին 10 օրում։ Դա երկար ամիսների հարց էր, շրջափակման 9 ամիսների ընթացքում հասունացվում էր բուն ողբերգությունը։ 9 ամիս շարունակ մենք մեզ պահել ենք ծայրահեղ սխալ, և դրանք եղել են մի կողմից՝ ամենաստվերային պայմանավորվածությունների և մյուս կողմից՝ աններելի անգործության ամիսներ։ Սրա մասին պետք է խոսել, որքան էլ ցավոտ լինի ոմանց։ Առաջիկայում՝ անպայման։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին