f

Անկախ

Արցախի ներկայացուցչությունը հիմա գործառույթներ չունի, շենքում նստած է Արցախի կառավարությունը՝ նախագահի ղեկավարությամբ


Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում այս պահին տեղավորված է Արցախի պետական ապարատը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը:

«Արցախի ներկայացուցչությունը Արցախի Հանրապետության ԱԳՆ ստորաբաժանումն է, որը տարիներ շարունակ իրականացրել է Արցախի արտաքին քաղաքականության որոշակի ուղղություններ ՀՀ-ում: Բացի դրանից Արցախի քաղաքացիների բազմաթիվ խնդիրների կարգավորումը վերապահված է Արցախի ներկայացուցչությանը: 44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարության օպերատիվ շտաբն է գործում Աբովյան 9 հասցեում, եւ այդ գործառույթների մեծ մասը ներկա պահին իրականացնում է հենց շտաբը: Դրանք քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված խնդիրներն են, կենսաթոշակների, անձնագրերի հետ կապված հարցերն են, տեղահանված արցախցիների խնդիրներն են»,-ասաց նա:

«Այս պահին Արցախի ներկայացուցչության շենքում տեղի ունեցող անցուդարձը իրականում ներկայացուցչության օրակարգի մեջ չէ, որովհետեւ ինքներդ էլ գիտեք, որ շենքում են լինում Արցախի նախագահը, կառավարության ղեկավարը, ինչպես նաեւ խորհրդարանականներ: Իրենց հանդիպումները, գործառույթները ներկայացուցչությունը չի համակարգում, հետեւաբար չեմ կարող ասել՝ ներկայացուցչության շենքում ինչ կարող է տեղի ունենալ, կլինի հանդիպում, թե չի լինի»,-ասաց Արմինե Հայրապետյանը:

Հայաստան Արցախի Հանրապետություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին