f

Անկախ

Սաուդյան արքայազնը ստիպել է Բլինքենին մի քանի ժամ սպասել հանդիպման. WP


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բախվել է կոշտ դիմադրության արաբական աշխարհի ազդեցիկ ղեկավարների կողմից՝ փորձելով համոզել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթհ Աս-Սիսիին եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին ընդունել Վաշինգտոնի տեսակետը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտության վերաբերյալ։

Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի արքայազնը Բլինքենին ստիպել է մի քանի ժամ հանդիպման սպասել, որը պետք է կայանար երեկոյան, բայց արքայազնը հանդիպման է եկել հաջորդ առավոտյան։

Հենց որ հանդիպումն սկսվել է, Մուհամեդը «ընդգծել» է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Գազայի պաշարումը հանելու անհրաժետությունը։ Թագաժառանգը կոչ է արել դադարեցնել հակամարտության էսկալացիան, ինչը հակասում է ԱՄՆ քաղաքականությանը։

Պետդեպարտամենտի ժամանակացույցում, որը հաստատել է The Washington Post-ը եւ որը հրապարակվել է HuffPost-ում, ԱՄՆ դիվանագետները խուսափում են օգտագործել դեէսկալացիա/հրադադար, բռնության դադարեցում/արյունահեղություն եւ հանդարտությւան վերականգնում արտահայտությունները, քանի որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ ընթացիկ քաղաքականությանը։

Իսլամի հայրենիք համարվող Սաուդյան Արաբիան ազդեցիկ ձայն ունի հակամարտության արաբական ընկալման հարցում։ Էր Ռիադը ՀԱՄԱՍ-ը դիտարկում է որպես խոչընդոտ ավելի մեծ տարածաշրջանայի ինտեգրման ճանապարհին։

Բայց ՀԱՄԱՍ-ին դատապարտելու ԱՄՆ փորձերը հաջողությամբ չեն պսակվել, իսկ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի ռմբակոծությունները Գազայում։

Եգիպտոսի հետ ԱՄՆ  փոխգործակցությունը բախվել է ավելի մեծ խոչընդոտների։

Շաբաթ օրը ԱՄՆ-ն հայտարարել է, որ հասել է համաձայնության Կահիրեի հետ Ռաֆահի սահմանի ժամանակավոր բացման մասին ԱՄՆ այն քաղաքացիների համար, որոնք կցանկանային այդ անցումով անցնել Եգիպտոս։ Այս հայտարարությունը հանգեցրել է այն բանին, որ մոտ 500-600 ամերիկացիներ Գազայի հատվածում նետվել են դեպի սահման, բայց նրանցից ոչ մեկը այն անցնել չի կարողացել։

Ռաֆահ սահմանային անցումը միակ ելքն է, որը չի վերահսկվում Իսրայելի կողմից, այն փակ է պարենի, ջրի, վառելիքի եւ դեղորայքի տեղափոխման համար։ Իսրայելական ավիահարվածները վնասել են անցակետն անցած շաբաթ, եւ Իսրայելը չի ցանկանում ստանձնել հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներին չհարվածելու պարտավորություն, տեղեկացրել է The Post-ը շաբաթ օրը։

Կիրակի նախագահ Բայդենը նախկին դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին նշանակել է ԱՄՆ հումանիտար ջանքերի ղեկավար։ Բլինքենի խոսքով՝ Սաթերֆիլդը պետք է ժամաներ Եգիպտոս երկուշաբթի՝ օգնելու համար Գազայի օգնության համակարգմանը։

Միացյալ Նահանգները եւ Եգիպտոսը տարբեր տեղեկություններ են հաղորդում հակամարտության մասին։

Կահիերում Բլիքնենի հանդիպման ժամանակ Սիսին ասել է, որ Իսրայելի հարձակումը գերազանցել է «ինքնապաշտպանության իրավունքը» եւ վերածվել «հավաքական պատժի»։

Եգիպտոսի նախագահը մեկնաբանել է նաեւ Բլինքենի Իսրայելում արած հայտարարությունները, որոնցում ամերիկացի դիվանագետը հղում է կատարել իր հրեական ծագմանը։

«Դուք ասացիք, որ հրեա եք, իսկ ես եգիպտացի եմ, որը մեծացել է հրեաների կողքին Եգիպտոսում»,- ասել է Սիսին։ «Նրանք երբեք որեւէ ճնշման չեն ենթարկվել, եւ մեր տարածաշրջանում երբեք չի պատահել, որ հրեաները հետապնդումների ենթարկվեն»։

Բլինքենը Սիսիին պատասխանել է. «Ես եկել են որպես մեկը», որը ցնցված է ՀԱՄԱՍ-ի գազանություններից։

Բլինքենը հայտարարել է, որ սկզբում պետք է հաղթահարել այս ճգնաժամը։

Իսրայելի, Արեւմտյան ափին Պաղեստինի ինքնավարության եւ ՀԱՄԱՍ-ի  հետ սերտ կապեր պահպանող միակ կողմը լինելով՝ Եգիպտոսը առանցքային զրուցակիցն էր  անցած բռնկումների ժամանակ։ Կահիրեն միջնորդ է հանդիսացել  2021թ. մայիսի հրադադարի ժամանակ, որը վերջ դրեց 11-օրյա բռնությանը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 250 մարդ։

Եգիպտոսի աշխարհագևրական դիրքը նրան անփոխարինելի խաղացող է դարձնում այս հարցում, ասում են վերլուծաբանները։

«Թուրքերը խաղացել են իրենց դերը, կատարցիները խաղացել են իրենց դերը, բայց առանց Եգիպտոսի ոչնչի հասնել չի կարելի»։

Բայդենը երկու անգամ զանգահարել է Սիսիին 2021թ. մայիսին՝ նկատի ունենալով նրա ազդեցությունն այս հարցում։

Եգիպտոսի հանրությունը աջակցում է պաղեստինցիներին, եւ Եգիպտոսը պնդում է, որ հակամարտությունը լուծվի երկու պետությունների ստեղծման հիման վրա։

Եգիպտոսը ձգտում է լինել հանդարտության ձայնը՝ կոչ անելով բոլոր կողմերին թույլ տալ, որ հումանիտար օգնությունը հասնի Գազայի հատված։ Սիսին եւ արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին դիվանագիտական բազմաթիվ բանակցություններ են վարել՝ զանգահարելով համաշխարհային ղեկավարներին եւ Կահիրեում ընդունելով Թուրքիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջատար դիվանագետներին՝ այդ ուղերձը տեղ հասցնելու նպատակով։

Բայց եգիպտացի պաշտոնատար անձինք հստակ հասկացրել են, որ պաղեստինցիների զանգվածային վերաբնակեցումը Եգիպտոսում տարբերակ չէ՝ նախազգուշացնելով, որ դա կարող է նշանակել պետականության մասին պաղեստինցիների երազանքի վերջը։

Իսրայելցիները եգիպտացիներին կոչ են արել ընդունել պաղեստինցի քաղաքացիական անձանց Սինայում։ Կահիրեն անհանգստանում է, որ Իսրայելը թույլ չի տա հետագայում պաղեստինցիներին վերադառնալ Գազայի հատված, The Post-ին ասել է Եգիպտոսի արտաքին գործերի նախկին նախարար Մոհամեդ ալ-Օրաբին։ 

Էնթոնի Բլինկեն Սաուդյան Արաբիա Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին