f

Անկախ

Ստեփանակերտից Կոռնիձոր հասնելու 38 ժամը կյանքիս ամենադժոխային ժամերն էին, իսկ թշնամու անցակետում կանգնելը՝ ամենաստորացուցիչը․ Դավիթ Ղահրամանյան


«Ամսի 19-ի կեսօրին բոլորս տանն էինք, մեկ էլ ինչ-որ ձայներ լսվեցին՝ պայթյունների։ Աղջիկս երկրորդ հարկում էր, անմիջապես վազեցի վերև, իջացրեցի առաջին հարկ ու փորձեցի կապվել ընկերներիս հետ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում, բայց արդեն կապ չկար․ պարալիզացված էին կապի բոլոր միջոցները։ Փաստորեն՝ առաջին հարվածը կապի կայանների վրա էր։ Արագ հագնվեցի ու շարժվեցի դեպի զինկոմիսարիատ։ Այդ ամբողջը կատարվել է 15 րոպեում»,-«Փաստինֆո»-ին պատմում է ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը։

Զինկոմիսարիատում պարզելով, որ զորահավաք չի արվում, Դավիթը վերադարձել է տուն՝ ճանապարհին տեսածը, հանդիպածը լուսանկարելով։

 

Դավիթի ընտանիքը ամսի 19-ին՝ պատերազմի առաջին օրը, տնից դուրս չի եկել՝ չնայած տունը Ստեփանակերտի «Կրկժան» թաղամասի ծայրամասում էր, որտեղից թշնամին ոչ միայն տեսանելի էր, այլև՝ հասանելի․ միայն սեպտեմբերի 20-ի առավոտյան, համոզվելով, որ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները թիրախավորում են նաև բնակիչների տները, ընտանիքը տեղափոխել է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շենքերից մեկի ապաստարան։

«Թշնամու դիրքերը, որտեղից քաղաքը ռմբակոծվում էր, բավականին մոտ էին մեր տանը։ 19-ի գիշերն ավելի պարզ երևաց, որ Ստեփանակերտին հարակից բոլոր բարձունքներում արդեն ադրբեջանցիներ են։ Մեր թաղամասի բազմաթիվ տներ թիրախավորել էին, ամեն պահի սպասում էինք, որ հաջորդը մեր տան վրա է ընկնելու արկը։ Ստիպված ընտանիքս տարհանեցի ու քաղաքի կենտրոնում գտնվող մի շենքի ապաստարան տարա։ Մինչև ամիս 25-ը՝ Արցախից դուրս գալու օրը, այնտեղ են եղել»,-ասում է զրուցակիցս։
Ամենածանր օրը վերջին ավելի քան 10 ամսվա մեջ, ինչպես Դավիթն է փաստում, սեպտեմբերի 23-ն էր, երբ պարզ դարձավ, որ հարկադրված են լքելու բնիկ հայկական Արցախը։

«Մարդիկ չէին սպասում, որ նման բան կլինի, նաև չէին պատկերացնում, որ հնարավոր է այդքան արագ ամեն ինչ զարգանա։ Կարծում էին, թե դեռ մի քանի օր կընթանա պատերազմը, լիահույս էին, որ դա վերջը չէ․․․ Այն կոտրված, հուսալքված ու սառած դեմքերը, որ ես տեսա այդ օրը նկուղներում, փողոցներում, անհնար է մոռանալ․․․ Մարդիկ չէին ուզում հավատալ, որ ստիպված են թողնել իրենց տները, իրենց գերեզմանները, իրենց հողն ու դուրս գալ»,-հավելում է ֆոտոլրագրողը։

Դավիթը մտադիր էր Արցախում մնալ որքան հնարավոր է՝ երկար, բայց կնոջ խնդրանքը՝ իրեն ու երկու մանկահասակ երեխաներին չթողնել մենակ, չկարողացավ մերժել․ ընտանիքը մտավախություն ուներ, որ Դավիթին ևս կարող են առևանգել, քանի որ թշնամական երկրի ներկայացուցչներն ատամ ունեին նաև նրա վրա՝ որպես 44-օրյա պատերազմը վավերագրած, արցախահայության՝ ավելի քան 9-ամսյա տառապանքներն արձանագրած մարդու։

Ֆոտոլրագրողը խոստովանում է՝ ադրբեջանական անցակետով անցնելիս ունեցած զգացողություններն աննկարագրելի ծանր էին։
«Շատ ստորացուցիչ էր էն պահը, որ գիտակցելով, որ հողդ, ապրածդ կյանքը, հիոշողություններդ մնում են կամրջից այն կողմ ու քեզ ստիպում են հեռանալ քո հողից, որը թե՛ պատմականորեն, թե՛ իրավաբանորեն քոնն է, հայկական է․․․ Այն 38 ժամը, որ տևեց Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր հասնելը, կյանքիս ամենադժոխային ժամերն էին․․․»,-ասում է Դավիթը։

Այսքանով հանդերձ, չտրվելով ինքնախաբեության, չկորցնելով իրականության գիտակցումը՝ զրուցակիցս շեշտում է՝ մենք չգնահատեցինք մեր ունեցածը, Արցախի իրական արժեքը, իսկ որպեսզի նորից մի օր հետ գնանք, պիտի ինքնամաքրվենք ազգովի, աշխատենք օրնիբուն՝ այդ նպատակի համար, երբեք թույլ չտանք, որ պաթոսը գլուխ բարձրացնի ու այնպես անենք, որ աճող սերունդն Արցախը կրի իր մեջ ու լինի իրապես հայրենատեր։

«44 օր կռվել, ավելի քան 9 ամիս դիմանալ պաշարման պայմաններում, հետո համակերպվել այս ամենի հետ, չի կարելի։ Առաջնեկս որ ծնվեց, չմկրտեցինք, ասացի՝ Շուշիի Կանաչ ժամում պետք է մկրտվի, քանի որ հույս ունեի, որ հետ ենք բերելու Շուշին․․․ Հիմա ավելի իրատես եմ․ ակնհայտ է, որ տասնամյակների նպատակասլաց ու համառ աշխատանքի արդյունքում կկարողանանք հետ բերել կորցրածը։ Էն հույսի կտորը, որը ամեն մեկս մեր հոգու խորքում փայփայում ենք, պարտավոր ենք ներդնել աշխատանքում, դնել նպատակ ու գնալ դեպի այն»,-ասում է Դավիթն ու հավելում՝ 44-օրյայի ու շրջափակված Արցախի կյանքի մասին իր լուսանկարները դեռ պատմելու շատ բան ունեն աշխարհին։

Այսօր առավոտյան արցախցի ֆոտոլրագրողը Լոս Անջելեսում ցուցահանդես-վաճառքի մասնակցելու հրավեր է ստացել։

Դավիթի լուսանկարները չհանձնված արցախահայության մասին շատ ու շատ են պատմելու դեռ, ինքն էլ որոշել է՝ շարունակելու է ֆոտոլրագրությամբ զբաղվել նաև Երևանում, հավերժացնել, փաստագրել այն ամենը, ինչը կարևոր կհամարի։

Դավիթ Ղահրամանյան տեղահանություն Արցախ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին