ՀԱՄԱՍ-ի մարտական թևը՝ «Իզ էդ-Դին ալ-Քասամ բրիգադները», հայտարարել են Թել Ավիվի վրա հրթիռային հարձակման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարվածներն իրականացվել են «ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ թշնամու հարվածների»։
Մինչ «Իզ Էդ-Դին Ալ-Քասամ բրիգադները» հայտարարել էին, որ հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։