Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում երկուշաբթի երեկոյան երկու մարդ է գնդակահարվել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Կրակողը դեպքի վայրից փախել է և շարունակում է մնալ ազատության մեջ։ Դատախազներն ասում են, որ իրենք կրակոցները գնահատում են ահաբեկչություն:
Ըստ տեղեկությունների՝ զոհերը շվեդներ են։ Եվրո-2024-ի ընտրական խաղում Շվեդիան խաղում է Բելգիայի հետ, սակայն հայտնի չէ, թե արդյոք զոհերը ներկա են եղել հանդիպմանը։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում տղամարդը, խոսելով արաբերեն, պնդում է, որ հարձակումն իրականացրել է Աստծո անունով։
Տեսանյութում պատկերված տղամարդը հավելել է, որ սպանել է երեք մարդու։ Դաշնային դատախազները հաստատել են, որ տեսել են տեսանյութը, սակայն չեն կարողացել հաստատել, որ նա է կրակողը:
Հարձակման տեսագրությունը և այլ պատկերներն ուսումնասիրվում են ոստիկանության կողմից, հաղորդում է BBC-ն:
Բելգիայի դաշնային դատախազությունը հայտնել է AFP գործակալությանը, որ Յպրես բուլվարում տեղի ունեցած հրաձգությունից հետո ահաբեկչության գործ է հարուցվել: