f

Անկախ

Սարգիս Գալստյանի ընտանիքի անդամները քննարկում են՝ Թաթուլ Հակոբյանին զրպարտության համար դատի տալու հարցը


Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանի ընտանիքի անդամները քննարկում են լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ հայցադիմում ներկայացնելու հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը Սարգիս Գալստյանի հորեղբոր որդին է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պարետ։ Տեղեկությունը տարածվել էր ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցներով, մինչդեռ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին։

Հատկանշական է, որ ի սկզբանե, շահարկման առարկա էր դարձվել Սարգիս Գալստյանի՝ Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորի ազգականը լինելու հանգամանքը։ Դավիթ Գալստյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան՝ զրպարտության համար, սակայն, մինչ հայցը կներկայացվեր, Սաֆարովի նշանակումից հետո Հակոբյանը «խմբագրել է» գրառումը՝ հեռացնելով պատգամավորի անունը։ Այդուհանդերձ, Սարգիս Գալստյանի ընտանիքի անդամները քննարկում են հայցադիմում ներկայացնելու հարցը։

Դավիթ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը դեռևս քննարկվում է փաստաբանների հետ, վերջնական որոշումը մոտակա օրերին կկկայացվի։

«Նա իր ընտանիքի հետ կապի մեջ է պարբերաբար։ Այն, ինչ կատարվում է, նա տեղյակ է։ Քանի որ ինքն անմիջապես չի կարող հայցը ներկայացնել՝ Ստեփանակերտում գտնվելու պատճառով, ապա այն պետք է ներկայացնեն ընտանիքի անդամները»,- նշեց Գալստյանը։

Սարգիս Գալստյան Թաթուլ Հակոբյան դատական հայց Արցախ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին