f

Անկախ

«Ժողովուրդ». Հայկ Մարությանի գործերը փորփրում են իրավապահները


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր առիթներով գրել է, որ Հայկ Մարությանի օրոք բազմիցս եղել են չարաշահումներ, որոնց մի մասի մասին նախկին քաղաքապետն իմացել է, մի մասի մասին էլ չի տեղեկացել թերևս այն պատճառով, որ հաճախ չէր ներկայանում աշխատանքի:

Մասնավորապես, հայտնի է, որ աղբատար մեքենաների դիմաց քաղաքապետը շինթույլտվություններ բաժանեց տարբեր գործարարների, հետո խոստովանեց այդ մասին, սակայն այդ մեքենաներից շատերն անսարք վիճակում հայտնվել են Երևանի քաղաքապետարանի ավտոպարկում։ 

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները երեկ մի քանի հետաքրքիր տվյալներ փոխանցեցին: Մասնավորպես, 2019-2021 թվականներին Երևան քաղաքի վարչական շրջաններին չի տրամադրվել  50 հազար 501 խորանարդ մետր ասֆալտի տաշվածք, որն արժեցել է շուրջ 288 մլն դրամ։ Չհիմնավորված կամ առերևույթ չկատարված 23 հազար 827 քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների համար էլ ավել է վճարվել 84 մլն դրամ։ 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների՝ հենց Մարությանի օրոք են կատարվել գնումներ, որոնք եղել են այլ բան, սակայն գրանցվել է որպես ասֆալտապատում և այդ նպատակով հատկացվել է 178 մլն դրամ։ Այս գործարքը եղել է ձմռանը և ոչ ոքի մոտ կասկած չի առաջացել՝ ինչպես է ստացվում, որ ամռանն ամիսներով երկարաձգվում է ասֆալտապատումը,  իսկ ձմռանը ասֆալտապատման համար միլիոններ է հատկացվում։

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություններ ստանալ Մարությանից, բայց, ինչպես միշտ, նա անհասանելի է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայկ Մարության իրավապահ մարմիններ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին