f

Անկախ

Ո՞վ է պատասխան տալու փողերի փոշիացման համար․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության՝ լայնածավալ ագրեսիայի և արցախցիների բռնի տեղահանման հետ կապված՝ որոշում էր կայացվել հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Ընդ որում, որոշման հետ կապված տեղեկությունները տարբեր էին. ըստ պաշտոնական վարկածի, հետաձգման նախաձեռնությունը կառավարությանն է, որոշ տեղեկություններով՝ հենց Snoop Dogg-ինն ու համերգի կազմակերպիչներինը: Սակայն այստեղ ոչ պակաս ուշագրավ է, որ փաստացի համերգի համար պետբյուջեից հատկացված գումարները փաստացի ծախսվել են:

Հիշեցնենք, որ «ժամանակակից արվեստին հաղորդակցվելու» ու «Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու» թեզերի ներքո կառավարությունն այդ համերգի համար հատկացրել էր մոտ 6 մլն դոլար գումար: Ընդ որում, կրկնենք, համերգը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել, ինչը նշանակում է, որ երգչի հոնորարից ու մասնակի 1-2 ծախսից զատ, մի շարք խնդիրների համար փաստացի անհրաժեշտություն կարող է ծագել հավել յալ միջոցներ տրամադրելու, այդ թվում՝ ասենք՝ «անվտանգության և ապահովագրական ծախսերի», «բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովման», «գովազդային միջոցառումների իրականացման» և այլ կետերով: Սա ինքնին նշանակում է գումարների պարզ փոշիացում, այն էլ՝ մեր երկրի դեպքում, որն ունի բազմաթիվ անվտանգային, սոցիալական ու այլ խնդիրներ:

Արդյո՞ք պետբյուջեի միջոցներն այդպես քամուն տալու համար մեղավորները կպատժվեն: Հաշվի առնելով այս իշխանությունների բնույթը՝ հազիվ թե: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված բոլոր միջոցառումների համար ամբողջ տարվա համար հատկացրել է ընդամենը մոտ 1,5 մլն դոլար, իսկ մի ռեպերի համերգի համար՝ մոտ չորս անգամ ավելի: Համաձայնեք, խոսուն փաստ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 17․ 10․ 23 թ համարում։

Սնուփ Դոգի համերգ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին