f

Անկախ

Զբաղված են «ջուր պղտորելով»․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ-ում գործող, այսպես կոչված, մի շարք «սորոսական» կազմակերպություններ, անհատներ, ինչպես նաև նույն դաշտում գործող մերձիշխանական այլ սատելիտներ այս օրերին լծվել են Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի ղեկավարների, ինչպես նաև Հայաստան տեղափոխված արցախցի պաշտոնյաների ու պատգամավորների տոտալ «դեմոնիզացման» գործին։

Մեր ունեցած տեղեկություններով, այս ամենն իրականացվում է իշխանությունների հորդորով և ուղղակի ցուցումով: Մասնավորաբար, որոշ իշխանական բլոգերներ սոցցանցերում տարբեր տեսանյութեր են պատրաստում՝ համապատասխան կոնտենտով, որտեղ ակնհայտ ապատեղեկություն են տիրաժավորում, ավելի կոնկրետ՝ բացահայտ հակահայկական պնդումներով ամեն ինչ անում են մարդկանց մոտ ատելություն սերմանելու Արցախի նախկին երկու նախագահների նկատմամբ (նրանց մեղադրում են ինչ-որ հանցագործությունների մեջ, բռնության քարոզ անում)։

Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ նշված հայտնի «բլոգերներից» առնվազն երկուսը վերջին շաբաթների ընթացքում բավական ինտենսիվ այցելում են կառավարության աշխատակազմ, որտեղ մի քանի ժամանոց հանդիպումներ են ունենում քարոզչության պատասխանատուների, աշխատակազմի ղեկավար կազմի հետ և, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ստանում համապատասխան ցուցումներ։

Հավելենք, որ այս հարցում «ջուր պղտորելու», ինչպես նաև Արցախի հանձնման թեման Նիկոլ Փաշինյանից ու նրա արցախյան ներկայացուցիչներից հեռացնելու հարցերի շրջանակներում արևմտյան ֆինանսավորում ունեցող կառույցները ինտենսիվ հանդիպումներ են կազմակերպում, որոնցից մեկին, մեր տեղեկություններով, վերջերս մասնակցել են նաև Սամվել Բաբայանն ու Հայկ Խանումյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․ 10․ 23 թ համարում։

Նիկոլի ֆեյքեր նախկին նախագահները Արցախի Հանրապետություն Ադրբեջան կալանք Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին