f

Անկախ

«Իրավունք». Նոր ընտրությունն ամենաշատը ՔՊ-ին էր պետք. Մենք բոյկոտին չմասնակցելով՝ դա ենք կանխել. Արտակ Գալստյան


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» հարցերին պատասխանել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու համանուն խմբակցության նորընտիր անդամ Արտակ Գալստյանը:

Ձեր կնոջ խափանման միջոց կալանքի փոփոխությունը որոշ, այսպես ասած, ընդդիմադիր գործընկերների կողմից մեկնաբանվեց, թե այն տեղի ունեցավ իշխանություն-«Հանրային Ձայն» գործարքի շնորիվ, հատկապես որ սա համընկավ Տիգրան Ավինյանի ընտրության հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

 

 

- Ցավում եմ այդ ընդդիմադիր գործիչների եւ նրանց ունեցած արժեհամակարգի համար։ Երբ ընտրությունների նախաշեմին շինծու գործերով կալանավորվեցի ես, ընտանիքիս անդամները, կուսակիցներս, գրեթե բոլորը ենթարկվեցին ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգման, ոչ ոք այդ խնդրին չանդրադարձավ։ Ընդհակառակը՝ ընդդիմադիր մեդիա ռեսուրսը հաճույքով օրը երեք-չորս անգամ տարածում էր ՔԿ-ի հրապարակած մեզ վարկաբեկող ռելիզները։ Չարձագանքեցին նաեւ այն ժամանակ, երբ ես հաղորդում ներկայացրեցի եւ հանրայնացրի այն, որ մեզնից պահանջում են չմասնակցել ընտրություններին։

Այժմ, երբ կնոջս չորս ամիս ապօրինի կալանքի տակ պահելուց, որեւիցե քննչական գործողություն չանելուց հետո ՝փոխվել է դատարանի կողմից նրա միայն խափանման միջոցը, Ձեր ասած, ընդդիմադիրներն աղմուկ են բարձրացրել՝ այն էլ այն դեպքում, երբ կալանքի տակ են դեռեւս կուսակցության 10 անդամներ, այդ թվում եւ ես ու որդիս։ Զավեշտն այն է, որ հինգ տարի այս իշխանության հետ համագործակցող, սեւ ու սպիտակով նրանց իշխանությունը պահողները, մեզ՝ բանտերում գտնվողներիս, մեղադրում են ՔՊ-ի հետ գործարքի գնալու մեջ։ Ասեմ նաեւ, որ մեր բոլոր կուսակիցներն են արդարացվելու՝ ոչ թե Ավինյանին դեմ քվեարկելու համար, այլ որովհետեւ անմեղ են եւ քաղհալածյալ:

Հանրության շրջանում մինչեւ հիմա էլ «մութ է մնացել»՝ «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու անդամները քաղաքապետի ընտրությանը մասնակցելով, բայց դեմ քվեարկելով ինչպե՞ս ապահովեցին Տիգրան Ավինյանի ընտրվելը, ինչի մասին պնդում են «Մայր Հայաստան»-ից ու «Ազգային առաջընթացից»:

- «Հանրային Ձայնն» իր որոշումներն ընդունում է առանց էմոցիաների, միմիայն քաղաքական նպատակահարմարությունից եւ ժողովիդի շահերից ելնելով։ ՔՊ-ն, նույնիսկ «Հանրապետության» հետ դաշինքով, ընտրության արդյունքներով իշխանազրկվեց Երեւանի ավագանիում եւ առանց ընդդիմության՝ չի կարող ընդունել որեւիցե որոշում։ Արձանագրվեց նաեւ, որ ՔՊ-ն կորցրել է իր լեգիտիմությունը Երեւան քաղաքում։ ՔՊ-ի թիկունքը ընդդիմադիր դաշտի անվան տակ պահող ուժերն էլ զրկվեցին միակ «ընդդիմադիրը» լինելու մենաշնորհից։ Այլ կերպ ասած՝ յոթ մանդատով «Հանրային Ձայնի» մուտքն ավագանի դրեց ներկա-նախկին կամ սեւ ու սպիտակ երկիրը կործանող խաղի վերջի սկիզբը: Այս պարագայում, տալ հնարավորություն ՔՊ-ին նոր ընտրություններով շտկել իրավիճակը, մեր կողմից կլիներ հիմարություն եւ մեծ նվեր իշխանությանը։ Նոր ընտրությունն ամենաշատը ՔՊ-ին էր պետք, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ տոտալ բռնաճնշումներով շտկի վերը նկարագրված իրենց համար խայտառակ իրավիճակը: Մենք բոյկոտին չմասնակցելով՝ դա ենք կանխել, եւ սա ճիշտ որոշում էր։ Բացի այդ, սահմանային այս իրավիճակում, 100 հազար փախստականների առկայության դեպքում՝ պետությունը նոր ընտրությունների տանելը հարված է ՀՀ-ին թիկունքից։

-Հիմա Դուք ինչպե՞ս եք վարվելու Ձեր մանդատի հետ, շարունակելո՞ւ եք պահպանել, թե՞, այնուհանդերձ, վայր եք դնելու:

- Մանդատը դեռ պահելու եմ, հետո երբ կլինեմ ազատության մեջ, կորոշեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արտակ Գալստյան ՔՊ քաղաքապետի ընտրություն Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին