Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմեկնի Եգիպտոս, քանի որ Գազայում մարդասիրական իրավիճակը վատանում է, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:
Սպասվում է, որ Գուտերեշը Կահիրե կժամանի արդեն չորեքշաբթի և կհանդիպի պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիին: