f

Անկախ

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 30 հազարական եվրո վճարել Մ․ Հովհաննիսյանին և Ս․ Կարապետյանին՝ նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար։ Հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Հովհաննիսյանի որդին՝ Ռ․Հովհաննիսյանը և Կարապետյանի որդին՝ Ա․Սարգսյանը անցել են պարտադիր զինվորական ծառայության համապատասխանաբար 2009 և 2008 թթ․։ Երկուսն էլ ծառայել են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի  36534 զորամասում։ 2010 թվականի հուլիսի 28-ին, Հովհաննիսյանն ու Սարգսյանը՝ 4 ծառայակիցների հետ հայտնաբերվել են սպանված։

 

 

Դեպքի վայրում զննություն իրականացնելիս հայտնաբերվել է հրազենը՝ կալաշնիկով ավտոմատ, որով սպանվել էին զինվորները,  այն մահացածներից Կ․Ա․-ի ոտքերի մոտ է եղել։ Հարցաքննվողները փաստել են, որ փոխգնդապետ Վ.Պ.-ն սպանություններից ժամեր առաջ փոխգնդապետ Ս.Գ.-ի հետ գնացել է դիրքեր, որտեղ գտել են հերթապահություն իրականացնող զինծառայողներին քնած։ Շարքային Դ.Հ.-ն հայտնել է, որ լսել է ինչպես է փոխգնդապետ Վ.Պ.-ն վիրավորում, հարվածում  Կ․Ա․-ին ու ծառայակից Ա.Ս․-ին։  Այնուհետ Դ․Հ․-ն  լսել է ինքնաձիգի լիցքավորման ու անմիջապես հետո հրազենի տևական արձակումների ձայնը:

Քննությունը պարզել է, որ Հուլիսի 28-ին Կ.Ա.-ն իրեն հատկացված «Կալաշնիկով» ավտոմատից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայողները  ակնթարթորեն մահացել են։ Անմիջապես հետո  ինքնասպան է եղել Կ․Ա․-ն։ Բժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ բոլոր զինծառայողները օգտագործել են  քիչ քանակով ալկոհոլ, իսկ Կ․Ա․-ն եղել է հարբած։

Մինչև զինծառայության անցնելը, 1992-ից Կ․Ա․-ն բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ բազմաթիվ անգամներ դատապարտվել է բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի հրազենի և թմրանյութերի պահպանման և ուղղիչ հիմնարկից փախչելու համար: 2009-ին ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն և զորակոչվել բանակ։

2012 թվականի հուլիսի 28-ին քննիչ Մ.Բ.-ն որոշել է կարճել վարույթը այն հիմքով, որ իրավախախտումներ կատարած անձինք, մասնավորապես՝ շարքային Կ.Ա.-ն (երկու և ավելի անձանց սպանություն) և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն (պաշտոնական լիազորությունների չարաշահում) մահացել է։

ՀՔԱՎ-ը՝ ի դեմս ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի և կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանի ստանձնել է Հովհաննիսյանի և Կարապետյանի իրավունքների պաշտպանությունը ներպետական  ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Այսօր՝ 17․10․2023-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը՝  հօգուտ Հովհաննիսյանի և Կարապետյանի։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, նաև 13-րդ հոդվածը։ Զինծառայողները չէին սպանվի, եթե զորամասի հրամանատարությունը ուսումնասիրեր Կ․Ա․-ի Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ նրա կատարած իրավախախտումները, նրա արտաքսումը և զինծառայության զորակոչվելու հանգամանքները, պահպանվեր հրազենը բեռնաթափելու և պահեստավորվելու ընթացակարգը, չկիրառվեին ոչ կանոնադրական, փողոցային մեթոդները։

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավորվում է վճարել 30 հազարական եվրո Մ․ Հովհաննիսյանի և Ս․ Կարապետյանի որդիների կյանքի իրավունքի խախտման համար։

ՄԻԵԴ վճիռը՝ ԱՅՍՏԵՂ

ՄԻԵԴ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին