f

Անկախ

Մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է․ Լեւոն Քոչարյանի պաշտպան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում  չկա ոչինչ, որը կարող է բավարարել  մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։

«Այն ինչ կանխատեսել ենք փաստաբանական թիմով, իրագործվել է, այսինքն՝ մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ Մնացական Մարտիրոսյանն այլ դատավորի կմակագրի, կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով ինքնաբացարկ հայտնի։ Մասիս Մելքոնյանը  չի կարող լինել եւ չի կարող երեւալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, իր քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արդեն իսկ պրոցեսը մեկնարկում է իրավունքների խախտմամբ»,- ասաց նա։

Կոչուբաեւն ասաց, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին․ «Մենք պետք է խնդրենք ժամանակ, որպեսզի նյութերին ծանոթանանք»։

Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ Լեւոն Քոչարյանին բերման ենթարկելու մասին տեսանյութերն ուսումնասիրելուց հետո վարույթն իրականացնող մարմինը պետք է քրեական վարույթը կարճելու որոշում կայացներ․

«Սա իրավական բեսպրեդել է, որը մենք Հայաստանում տարբեր քրեական գործերով արդեն տեսել ենք, իսկ պարոն Քոչարյանի վարույթը բացառություն չէ»։

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին եւ կալանավորվել է մեկ ամսով։ Սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լեւոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետեւ նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։

Հայաստան Ալեքսանդր Կոչուբաև

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին