Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Գազայի հատվածի իրավիճակին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նիստը գումարվել է Գազայի հատվածի «Ալ-Ահլի Ալ-Մամադանի» հիվանդանոցի պայթյունի հետևանքով մի քանի հարյուր մարդու զոհվելուց հետո։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել անհապաղ հումանիտար զինադադար հաստատել Մերձավոր Արևելքում՝ մեղմելու «էպիկական չափերի մարդկային տառապանքը», որն առաջացել է Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտության հետևանքով: