Դատարանին տեղեկացվել է, որ հրապարակվելու են տեսանյութեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը մանրամասներ ներկայացնելով Լեւոն Քոչարյանի դատական նիստից:
«13-00-ից սկսվել է կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը: Պաշտպանական կողմն այս պահին ավարտեց իր առարկությունների ներկայացումը: Դատական նիստի ընթացքում ներկայացվեցին փաստաբանների կողմից ստացած բացառիկ տվյալները: Դատարանին տեղեկացվել է, որ հրապարակվելու են տեսանյութեր»,- հայտնել է պաշտպանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացվել Լեւոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական նիստը դեռ շարունակվում է: