f

Անկախ

Մարտակերտից բազմանդամ ընտանիքը՝ հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանում


Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրը Տավուշի մարզի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից գյուղերից է։ Այն Նոյեմբերյան քաղաքից հեռու է մոտ 34 կմ։ Խորհրդային տարիներին և հատկապես Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել, բարեկամավանցիները հիմնականում տեղափոխվել են Ռուսաստան, մի մասն էլ ՝Երևան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ, Հայաստանի այլ բնակավայրեր։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ մոտ 330 աշակերտ, իսկ այս տարվա սեպետմբերին, 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում էր 15 աշակերտ։

Բարեկամավան բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը կոչով դիմել է արտերկրում բնակվող բարեկամավանցիներին, որպեսզի նրանք գյուղում գտնվող իրենց դատարկ տներն առանց վարձավճարի տրամադրեն Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին։ Այդ կոչն արձագանք է գտել, բազում բարեկամավանցիներ պատրաստակամություն են հայտնել հայրենի գյուղում իրենց առանձնատները բնակության համար անվճար տրամադրել արցախցիներին։ Գ․Աբազյանը հեռուստացույցով տեսել է, թե ինչպես Արտաշատ քաղաքում Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցները ապաստան են գտել մարզադահլիճի, մանկապարտեզի տարածքներում ։ Բարեկամավանի վարչական ղեկավարը շուրջ 300 կմ հեռավորություն կտրելով՝ Բարեկամավանից հասել է Արտաշատ, Արտաշատի քաղաքապետի խորհրդականի հետ հանդիպել բռնագաղթած արցախցիների հետ, նրան հորդորել ապրել Բարեկամավանում։ Սակայն արցախցիները Բարեկամավանի հեռու, սահմանամերձ լինելու, այնտեղ մշտական սառ ու տաք ջրի բացակայության պատճառով չեն համաձայնվել տեղափոխվել Բարեկամավան։

Մարտակերտ քաղաքից բռնագաղթած Աբրահամյանների 8 հոգանոց ընտանիքը համաձայնվել է բնակություն հաստատել Բարեկամավանում։ Նրանց է տրամադրվել Ռուսաստանում ապրող բարեկամավանցիների մեկի երկհարկանի առաձնատունը, ուր առկա են անհրաժեշտ գույք, կահույք, կենցաղային բոլոր պայմանները ։ Աբրահամյանների ընտանիքը Մարտակերտ քաղաքում զբաղվել է անասնապահությամբ, արտերկրում ապրող բարեկամավանցիներից նվիրաբերած 100 հազար դրամով Գարիկ Աբազյանը 2 խոզ և խոզի անասնակեր է գնել Աբրահամյաների ընտանիքի համար։

Արտերկրում բնակվող մեկ այլ բարեկամավանցու նվիրաբերած գումարով այդ ընտանիքի համար գնվել է 15 հավ․ հեռուստացույցի հարմարանք, 30 հազար դրամի սնունդ։ Աբրահամյանների ընտանիքի 3 երեխա հաճախում են գյուղի դպրոց, Բարեկամավանի դպրոցի աշակերտների թիվը նրանց շնորհիվ ավելացել, դարձել է 18։ Գարիկ Աբազյանն ասաց, որ փոքրիկ գյուղը պատրաստ է հյուրընկալ կերպով ընդունել եւս 10 արցախցի ընտանիքի։

Բարեկամավան գյուղ տեղահանված արցախցիներ Ոսկան Սարգսյան Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին