f

Անկախ

«Փաստ». Տեսեք՝ ով ինչ խորհուրդ է տալիս


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուրեմն, երեկ պարզվեց, որ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է գրել... Նիկոլ Փաշինյանին: Չէ՛, սա ամենևին կատակ չէ, ոչ էլ կատակերգական ֆիլմի անվանում: Սա փաստ է: Ավելին՝ գրված, արձանագրված փաստ, որի մասին հրապարակումներով մի պահ ողողվեց լրահոսը: Եվ այսպես, կրկնենք. այժմ վրացական բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է հղել ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Սահակաշվիլին մի շարք «արժեքավոր» խորհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին:

Մասնավորապես, խորհուրդ է տալիս գործնականում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, փոխարենը՝ դիմել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով: Դե, Սահակաշվիլին այլ խորհուրդ տալ չէր կարող: Ու խնդիրը նույնիսկ այն չէ՝ լավ խորհուրդ է տալիս, թե վատ: Հարցն այս պարագայում նույնիսկ այն էլ չէ, թե հատկապես ի՛նչ խորհուրդներ է տալիս իր յուրօրինակ «նմանակին» Միխեիլ Սահակաշվիլին: Հարցն այն է, թե ով է, էլի, խորհուրդներ տալիս (ու նաև՝ որտեղ գտնվելով): Ի դեպ, «նմանակների» առումով ընթացիկ ամիսը, կարելի է ասել, «բարեբեր» էր Փաշինյանի համար: Ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 5-ին, նա Գրանադայում տեղի ունեցած եվրոպական ֆորումի միջանցքներում հանդիպեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Իսկ ամսվա կեսից քիչ անց էլ՝ Սահակաշվիլուց «բաց նամակ» ստացավ:

Այս պարագայում, առհասարակ, շատ ավելի հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ է Սահակաշվիլին խաղաղության, կոմունիկացիաների, ինտեգրումների վերաբերյալ «խորհուրդներով» դիմում հենց Փաշինյանին: Ինչո՞ւ, օրինակի համար, Սահակաշվիլին մի նամակ էլ չի գրում Ալիևին: Վերջին հաշվով, ժամանակին նրա հետ կարծես բավականին մեղրաշաքարային հարաբերությունների մեջ էր: Ինչո՞ւ է հենց Փաշինյանին դիմում: Ի՞նչ է, «արյո՞ւնն է քաշում», թե՞ «տեսակային ընդհանրություն» կա: Չնայած, Սահակաշվիլին, որպես աղետաբեր, պետք է դեռ վագոններով հացուպանիր ուտի՝ Փաշինյանին հասնելու համար: Մյուս կողմից՝ դժվար չէ ենթադրել, որ Սահակաշվիլին պարզապես «պարտք» է վերադարձնում: Բանն այն է, որ Սահակաշվիլու՝ 2008-ին հրահրած պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, «մարտի 1-ի» գործով հետախուզման և փախուստի մեջ էր, մի նամականման բան էր գրել Սահակաշվիլուն:

Ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, թե Սահակաշվիլին լավ կանի՝ հրաժարական տա: Հիմա Սահակաշվիլին, Նիկոլին «վճարում» է նույն դրամով: Կամ էլ, «դուխ է տալիս», որպեսզի Նիկոլ Փաշինյանը ավելի ոգևորված շարժվի Ռուսաստանի դեմ: Ինչից, անկասկած, կօգտվի և օգտվում է Ալիևը: Հա, մեկ էլ մի հարց, որ օդում կախված է մնում: ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խորհուրդ տվողը ոնց որ թե ժամանակին այդ ճանապարհով էր գնում: Այդպես, մի տասը տարի: Հիմա հարցը՝ իսկ ո՞ւր է Վրաստանի անդամակցությունը այդ կառույցներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Միխայիլ Սաակաշվիլի խորհուրդներ Հայաստան

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին