ՀԱՄԱՍ-ը քննարկում է հրադադարի դիմաց որոշ պատանդների ազատ արձակման հարցը, հայտնում է BBC-ն։ Իսրայելական կողմը դեռ չի համաձայնել արմատական խմբավորման առաջարկին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակը, ըստ թարմացված տվյալների, Գազայի հատվածում զինյալների կողմից պատանդ պահվողների թիվը կազմում է 203 մարդ։ Հայտնի է, որ ոչ բոլոր պատանդներն են պահվում ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, տասնյակ մարդիկ պահվում են Գազայի հատվածում՝ այլ արմատական խմբավորումների կողմից: