Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 38 շենքի հարևանությամբ, տրոլեյբուսի հոսանքալարերը պոկվել, վնասել են էլեկտրալարերն ու կախվել ճանապարհով մեկ:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Չեն վնասվել նաև տվյալ հատվածով անցնող տրանսպորտային միջոցներ: