Իրաքում գտնվող ամերիկյան դիվանագիտական անձնակազմի մի մասին հրաման է տրվել տարհանվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА Новости-ն։
Գերատեսչությունը նշել է, որ ամերիկյան իշխանությունները թույլ են տալիս հեռանալ պետական ծառայողներին, ովքեր կապված չեն դիվանագիտական առաքելության կարևոր աշխատանքի հետ, և նրանց ընտանիքների անդամներին Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից:
Նշված որոշումը պետդեպարտամենտը բացատրել է անվտանգության սպառնալիքների աճով։
Ավելի վաղ «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերից գնդակոծվել էր Այն ալ-Ասադ ռազմաբազան, որը գտնվում է արևմտյան Իրաքում, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները։ Մի քանի հրթիռ ընկել է ռազմական օբյեկտի տարածք. Ստուգումներ իրականացնելու համար անվտանգության ուժերը արգելափակել են բազայի և հարակից տարածքների մուտքերը: