f

Անկախ

Ասացին՝ ծանր չէ վիրավորումը, բայց 2 օր անց մահացավ. Արեւիկի միակ ցանկությունն է եղբոր դին տեղափոխել Հայաստան (լուսանկար)


Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից պայմանագրային զինծառայող  եղբորը կորցրած Ստեփանակերտի բնակչուհի Արեւիկ Ավանեսյանը ինքնուրույն է Արցախից դուրս բերել հաշմանդամ մորը եւ 13-ամյա երեխային:

Արեւիկի եղբայրը՝ 44-ամյա Արմեն Պետրոսյանը, բեկորային վնասվածք է ստացել Ասկերանի շրջանում սեպտեմբերի 19-ին, նրան տեղափոխել են Ստեփանակերտ, որտեղ էլ մահացել է 2 օր անց:

Քույրը պնդում է՝ եղբոր վնասվածքը մահացու չի եղել, մահվան պատճառ է հասել բժիշկների անփույթ վերաբերմունքը եւ մեծ քանակով արյուն կորցնելը:

394708419_277369725276889_1716404463201705963_n.jpg (20 KB)

«Եղբայրս վիրավորվել է սեպտեմբերի 19-ին, ինձ իր ընկերներից մեկը զանգեց տեղեկացրեց, ու ասաց, որ չանհանգստանամ, ծանր չի վիրավորումը: Երկու օր գնացել եմ մոտը, թեյ եմ տվել, խմել է, վիճակը վատ չէր: Ամսի 21-ին բժշկին կանչեցի, 2 ժամ  անց հազիվ եկավ, համոզում էի, որ  գար, որովհետեւ եղբայրս գույնը գցել էր, ցավերը ուժեղացել էին: Մինչեւ բժիշկը մտավ սենյակ, բուժքույրը ասեց՝ բժիշկ վերջ, այսինքն եղբայրս արդեն մահացել էր: Հետո էլ բուժքույրն ինձ ասում է, թե իբր ծանր վիրավոր էր, մեզ չէին ասել, բայց երկու օր ես գնում էի, թող շուտ ասեին, կարող է մի բան անեինք, փրկեինք»,- NEWS.am-ին պատմում է Արեւիկը:

380861138_3635393800120475_4185355539952903808_n.jpg (18 KB)

Արեւիկը ընտանիքին սեպտեմբերի 27-ին է տեղափոխել Արցախից, գտել է մի մեքենա, որի սեփականատերը Հայաստանում է եղել, այդ  մեքենայով էլ դուրս են եկել: 

«Ավտոբուսների մեջ արդեն տեղ չկար, այդպես այդ մեքենան ճարեցի, 10 լիտր բենզին ճարեցի, հետո հասանք կամրջի մոտ էլ 10 լիտր տվեցին, եկանք: Արդեն խուճապ էր քաղաքում, ասում էին՝ թշնամին մտել է քաղաք, չնայած մենք էլ տեսանք ճանապարհին, իրոք մտել էին: Երկու օր ճանապարհին ենք եղել, այդ ճանապարհը ահավոր էր, այնքան վթարներ էին եղել, նույնիսկ ճանապարհները քանդված էին՝ կամ թշնամին էր քանդել, կամ էլ մեքենաների հոսքից էր»,- պատմեց նա:

394947592_874345567249248_3458544205237489938_n.jpg (43 KB)

Կինը դիմել է Կարմիր Խաչին, որպեսզի կարողանա գոնե եղբոր դին տեղափոխի Հայաստան եւ հուղարկավորի Եռաբլուրում. իր եւ մոր միակ ցանկությունն է դա հիմա:

«Դիմել եմ, դեռ ինձ չեն պատասխանել Կարմիր Խաչից, ճիշտն ասած լիքը մարդիկ հանել են իրենց հարազատներին, բերել, այստեղ հուղարկավորել, բայց ինձ ասացին,որ այնտեղ մարդ է  պետք, որ այդ տեղափոխությանը օգներ, բայց ես մենակ էի, ոչ մեկ չունեի, որ օգներ: Ինչքան տեղյակ եմ՝ մինչեւ հոկտեմբերի մեկը կարողացել են զոհվածներին հանել, տեղափոխել, բայց դրանից հետո տեղյակ չեմ: Կարմիր խաչը ասել է, որ դիմել են Ադրբեջանին, որ կարողանան  տեղափոխել:

395180502_711586853732986_8328969859390278373_n.jpg (22 KB)

Արեւիկի ընտանիքը այժմ տեղավորվել են Նոր Նորքում, 270 հազար դրամով տուն են վարձել, սակայն առանց օգնության չեն կարծում, որ երկար կկարողանան ապրել այդ տանը:

«Հիմա մեզ օգնություն է անհրաժեշտ, որ կարողանանք սկզբնական տեղավորվել, մինչեւ աշխատանք գտնեմ: Մայրս հաշմանդամ է, անընդհատ բժշկի գնալու կարիք է լինում, դրա համար եմ ցանկանում հենց Երեւանում: Երեխաս էլ արդեն դպրոց է հաճախում»,- ասում է Արեւիկը:

 Արեւիկ Ավանեսյանին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով՝ 055 18 13 47: 

ադրբեջանական ագրեսիա Արցախ տեղահանություն զոհեր և վիրավորներ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին