Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում:
Այս մասին Գործակարգավորական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ պետք է այնպես անել, որպեսզի մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում նման հնարավորություններ ստեղծվեն։
Քաղաքապետին զեկուցեցին, որ Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր:
Մանկապարտեզ է հաճախում 26,500 երեխա, որոնցից երկարօրյա է մնում 1,000-ը։