Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, «ՌԻԱ նովոստիին» հայտնել են հանրապետության ղեկավարի վարչակազմում։
«ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը ստորագրվել է (Թուրքիայի) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին և ներկայացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին», - ասվում է հայտարարության մեջ։
Շվեդիան իր դիմումը ՆԱՏՕ-ին է ներկայացրել անցյալ տարվա մայիսին Ֆինլանդիայի հետ միասին, սակայն դեռ վերջնական հավանություն չի ստացել Հունգարիայից և Թուրքիայից: Անկարան դիմումի վավերացումը կապում է Ստոկհոլմի կողմից ահաբեկչության դեմ պայքարի իր խոստումների կատարման հետ, այդ թվում՝ Ղուրանի հրկիզման արշավի դադարեցման հետ։ Հունգարիան հետաձգել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քվեարկությունը, քանի որ Ստոկհոլմը խաթարում էր հարաբերությունները Բուդապեշտի հետ և մշտապես «բարոյական գերազանցություն» էր ցուցաբերում։