f

Անկախ

Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Մասնավորապես, ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակականության խնդիր չեն ունենա։

Այս կարգավորումը միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչներին չի վերաբերի, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի պահանջը ատեստավորված համարվելն է, որի համար 60 տոկոս և ավելի արդյունք է պահանջվում:

Ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝  այն սահմանելով 200 հազար դրամ: Նշված դրույթը կտարածվի նաև նախորդ տարիներին  ատեստավորմանը մասնակցած և այս արդյունքն արձանագրած ուսուցիչների վրա: Հավելենք, որ դրույքաչափի բարձրացումը կատարվում է անժամկետ, կարգի փոփոխության հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո։

Համատեղությամբ աշխատող ուսուցիչների վճարման դրույթը ևս վերանայվել է՝ լավարկման սկզբունքով: Ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ աշխատավայրում ուսուցիչը կունենա դրույքաչափի փոփոխություն և կստանա հավելավճար (ՆՄԿՈՒ ոլորտում համատեղությամբ աշխատելու դեպքում հանրակրթական առարկաների ժամերի վրա ևս  հավելավճարները տարածվում են):

Հաստատությունների հիմնական առարկայացանկից դուրս էին մնացել առարկաներ, որոնք հարակից են որոշմամբ սահմանված առարկաներին և հիմնականում դասավանդվում են նույն մասնագետի կողմից։ Սահմանվում է, որ հավելավճարը տրվելու է դասավանդվող բոլոր առարկաների համար: Նախագծով առաջարկվում է «Բնագիտություն» առարկայից հետո ավելացնել «Բնություն» և «Իմ հայրենիքը», «Աշխարհագրություն» առարկայից հետո՝ «Հայաստանի աշխարհագրություն», իսկ «Ինֆորմատիկա» առարկայից հետո, տարրական դասարանից սկսած, «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները:

Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ։

Մասնագիտական կառույցները, շահագրգիռ կազմակերպությունները և անձինք նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2023 թ․ նոյեմբերի 3-ը։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԿԳՄՍ նախարարություն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին