f

Անկախ

«Հրապարակ». Իշխանությունների հերթական ֆարսը. դատավորների վարձատրությունն իրականում չի փոխվում


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են դատավորների հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես վարվեցին կարիքավորների հետ, երբ 2-3 հազար դրամով բարձրացրին թոշակը, իսկ նպաստները կտրեցին։ Դատավորների պարագայում խոսքը հավելավճարների մասին է։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջին ատյանի եւ վարչական դատարանի դատավորների համար հավելավճար է սահմանվել պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։

Առաջին հայացքից թվում է, թե սա դատավորների աշխատավարձի 60 տոկոս բարձրացում է, սակայն մեկ այլ փոփոխությամբ սահմանվել է, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին աշխատելու դեպքում դատավորներին հավելավճար չեն տալու։

Նշենք, որ հատկապես քրեականի դատավորներն են հաճախ ստիպված լինում արտաժամյա եւ ոչ աշխատանքային օրերին աշխատել, երբ մինչդատական վարույթի շրջանակներում խափանման միջոցի, ձերբակալության միջնորդություններ կամ բողոքներ են քննում, խուզարկության եւ օպերատիվ աշխատանքների թույլտվություններ են տալիս։ Դատավորներից մեկը մեզ ասաց, որ արտաժամյա եւ ոչ աշխատանքային օրերին աշխատելու դեպքում հավելավճարն ամսական հասել է մինչեւ 300 հազար դրամի, եւ սա բավականին շոշափելի ստիմուլ է եղել, հիմա, փաստորեն, զրկվելու են այդ գումարից:

Մյուս կողմից, ըստ դատավորի, իրավունքի տեսանկյունից խնդիր կա՝ ի՞նչ է նշանակում՝ կիրակի օրն աշխատել եւ դրա դիմաց չվարձատրվել։ Այսինքն՝ ստացվում է, որ հերթական անգամ իշխանությունները շոու են բեմադրում, թե աշխատավարձ են բարձրացրել, որպեսզի Փաշինյանն իր հերթական ասուլիսում ասելու բան ունենա, սակայն դատավորների վարձատրությունն իրականում չի փոխվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դատավոր աշխատավարձ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին