f

Անկախ

«Փաստ».Արևմուտքում շատ «հացուպանիր պիտի ուտեն», որ ՌԴ-ի դեմ տրամադրելու գործում հասնեն նույն ՌԴ պաշտոնական շրջանակներին


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՌԴ ՊՆ վերջին շրջանի հաղորդագրությունները, իսկ երեկվանը՝ առավել ևս, միանգամից ուշադրություն են գրավում առնվազն տարօրինակ բովանդակությամբ, եթե ավելին չասենք: Նույնիսկ կասկածում ես՝ ո՞վ է նման բան շարադրել, միգուցե մի ինչ-որ երգիծաբա՞ն:

Եվ այսպես, Ռուսաստանի ՊՆ-ն հոկտեմբերի 22-ին հաղորդում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը»: Խոսքը, կներեք, այդ ո՞ր կամ ի՞նչ «խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանման մասին է»:

Այդ ի՞նչ «արյունահեղություն» են կանխում հոկտեմբերի 20-22-ին ռուսական խաղաղապահները ամբողջովին դատարկված Արցախում, որտեղ հայ չի մնացել: Նույնիսկ դժվար է որևէ որակում տալ սրան: Կամ՝ նշվում է, թե՝ «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»:

Ի՞նչ «հրադադարի ռեժիմ», ո՞վ պիտի այն խախտեր: Հայաթափված Արցախը հեղեղած ադրբեջանական զինված հրոսակախմբերը պիտի Արցախ մտած թուրքական զորքի վրա՞ հարձակվեին: Հիմա՝ «ամենահզոր» տեքստը. «Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքները շարունակվում են Ղարաբաղի բնակեցված շրջաններին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»: Արցախի՝ ումո՞վ «բնակեցված շրջանների» մասին է խոսքը:

Ի՞նչ «բնակեցված շրջաններ»: Ու քանի՞ մարդ կա այդ «բնակեցված շրջաններում»: Լավ, իսկապես, ի՞նչ են ուզում ասել ՌԴ ՊՆ-ում նման հաղորդագրություններով. ո՞ւմ են ումից պաշտպանում՝ Արցախ բերված ադրբեջանական թուրքերին... ադրբեջանական զինուժի՞ց: Ո՞ւմ են գազ և հոսանք մատակարարում: Ի՞նչ երթևեկության անվտանգություն են ապահովում, միգուցե ադրբեջանաթուրքական «քեմալական» զորավարժություններին մասնակցող օկուպանտների զինտեխնիկայի՞ երթևեկությունը...

Ռուսական լրատվամիջոցները, տարբեր պաշտոնյաներ ու փորձագետներ ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակ մուննաթ են գալիս, թե Արևմուտքը հայերին տրամադրում է Ռուսաստանի դեմ: Չէ, Արևմուտքում շատ «հացուպանիր պիտի ուտեն», որ Ռուսաստանի դեմ տրամադրելու գործում հասնեն նույն Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներին ու հենց... նման տեքստերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ռուս խաղաղապահներ Արցախի Հանրապետություն Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին