f

Անկախ

«Ժողովուրդ». Որքան ունեցվածք ունի Համաշխարհային բանկում կարիերան սկսած պաշտպանության փոխնախարարը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 13-ից։ Բրուտյանը մինչ այս՝ 2018 թվականի մայիսից, զբաղեցրել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ այս էլ նա կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:

Փոխնախարար Բրուտյանի կարիերան սկսվում է Համաշխարհային բանկի պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատուից մինչեւ պաշտպանության նախարարի տեղակալ։ Բրուտյանը 2016 թվականին, երբ եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ, հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս, եւ քանի որ նախկինում հայտարարագրերում չէր երեւում գույքի գնման ժամանակը, տեղանքը եւ գնման եղանակը, այդ պատճառով այլ մանրամասներ չենք ներկայացնում։ Այնուամենայնիվ, 2023 թվականին ներկայացված հայտարարագրից հասկանում ենք, որ Բրուտյանի բնակարանը ժառանգություն է, իսկ բնակելի տունը՝ նվիրատվություն։

Այս անգամ՝ 2023 թվականին, նա եւս մեկ անշարժ գույք ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։ 2016 թվականին պաշտոնատար անձի արժեթղթերը եւ ներդրումները կազմել էին 50 հազար դրամ, փոխառությունները կազմել էին 55 հազար եվրո։ 2023 թվականին Բրուտյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները բավականաչափ աճել են՝ կազմելով 79 մլն 314 հազար դրամ եւ 5 հազար եվրո։

Փոխառությունները, այսինքն՝ վարկերը, աճել են, քանի որ աճել են Բրուտյանի եւ՛ կանխիկ դրամական միջոցները, եւ՛ տարեկան եկամուտները։ Այսպիսով, ըստ 2016 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ փոխնախարարի դրամական միջոցները կազմել էին 25 մլն դրամ, 85 հազար դոլար եւ 58 հազար եվրո։ 2023 թվականին դրանք անգերազանցելիորեն աճել են՝ դառնալով 50 հազար եվրո, 40 հազար դոլար եւ 55 մլն դրամ, նաեւ բանկային հաշիվները կազմել են 856 հազար դրամ։

Բրուտյանի տարեկան եկամուտը այդ տարվա հունվարի մեկից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 5 մլն 749 դրամ։ Նույն տեմպով այս տարիների ընթացքում աճել են նաեւ եկամուտները գրեթե 4 անգամ՝ դառնալով 19 մլն 283 հազար դրամ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 286 հազար դրամ, որից 2-ը բնակելի տան հիփոթեք է, որը կազմում է տարեկան եկամտի կրկնակիից մի փոքր ավելի։ Հավելենք նաեւ, որ Բրուտյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը՝ Անի Սարգսյանը, հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա, որը գնել է 2020 թվականին։

Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 15 հազար եվրո։ Բրուտյանի կինը՝ որպես մասնագետ, աշխատում է ամուսնու նախկին աշխատավայրում՝ Պետական եկամուտների կոմիտեում, որտեղից էլ, որպես աշխատանքի վարձատրություն, ստացել է 997 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կարեն Բրուտյան ունեցվածք ՀՀ ՊՆ Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին