f

Անկախ

2018-ից հետո պաշտոնաթող վարչապետը կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից. Օրենքի նախագիծ


Հարցն արդեն անցել է մեկ ընթերցում և կատարվել է մեկ ավելացում՝ «պաշտոնաթող վարչապետ» բառն ավելացնելու հետ կապված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց հիմնական զեկուցող, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Իր հերթին հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հայտնեց՝ հանձնաժողովը երկրորդ ընթերցմանն ընդառաջ մեկ փոփոխություն է ավելացրել արդեն իսկ հավանության արժանացած փոփոխություններին, այն է՝ օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը և այն ընդգծմամբ, որ այս կարգավորումը վերաբերում է միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետներին:

«Խնդրում եմ կողմ քվեարկել, քանի որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Որպեսզի տարընթերցում չառաջանա, գործող կարգավորումը ենթադրում է, որ հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից, այսինքն՝ գործող կարգավորմամբ թե՛ պաշտոնաթող նախագահը, թե՛ նրան ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել: Հայաստանը նախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, և այս տրամաբանությունից է բխում այս փոփոխությունը»,- ասաց Կարապետյանը:

Նա հիշեցրեց՝ այս փոփոխությունների մի փուլը տեղի է ունեցել դեռևս 2018-ին՝ այդ անցման ժամանակ, և այդ բացը հիմա լրացվում է:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել էր ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

Նշված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:

«Հաշվի առնելով 2018 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքներով վարչապետի լիազորությունների լայն շրջանակը՝ առաջարկում ենք օրենքի 1-ին մասի դրույթը տարածել նաև 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետների վրա»,- ասել էր ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:

Հայաստան Ազգային ժողով Մնացական Սաֆարյան

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին