f

Անկախ

Թշնամու գլուխը կարելի է ջարդել, սակայն կա մեկ «բայց» եւ այդ «բայցը» ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան


Արցախի պաշտպանության բանակը պատվո մարտ է վարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«ՊԲ-ն ենթարկվեց թշնամու հրթիռահրետանային եւ ավիացիոն ինտենսիվ կրակին, ապա հիմնական ուղղություններով հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների յուրաքանչյուր դիրքի անձնակազմին 9-10 անգամ գերազանցող ջոկատների հարձակմամբ:

Նման խտության կրակի, հարվածների ու ուժերի անհամաչափության պայմաններում անհատական ու կոնկրետ սխրագործություններ ու անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը», - նշեց նա:

Աբրահամյանի խոսքով` մեր պատերազմը չի ավարտվել, չի ավարտվել այն պատճառով, որ Ադրբեջանի քաղաքական եւ տարածքային հավակնությունները միայն Արցախով չեն սահմանափակվում. «Արցախը դեպի Հայաստան ճանապարհին այն անառիկ ամրոցն էր, որն ընկավ դավաճանության հետեւանքով: Հայաստանը դեռ վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն ունի հենց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ բազմաթիվ հարվածներից ու ողբերգություններից հետո, մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, որոնք անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու ու իրենց վճռական մարտը վարեն` այս անգամ հաղթական ելքով», - ընդգծեց Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի` կարելի է ջարդել թշնամու գլուխը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահելու հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ բայց ու այդ մեկ բայցը Հայաստանում գործող իշխանությունն է: Նրանք ասոցացվում են պարտության հետ», - ասաց նա:

Տիգրան Աբրահամյան ՀՀ ԱԺ Արցախ հայոց բանակ Հայաստան խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին