f

Անկախ

Հայտնաբերվել է Առինջում դատավորի եղբոր տունը թալանողներն ու գողացված ապրանքների մեծ մասը


Հոկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի մի տնից կատարել են գողություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել նշված տուն և գողացել ոսկյա զարդեր, փող և ձեռքի ժամացույցներ:

Նախաձեռնվել է քրեական վարութ:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի, ՔՈ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, բնակարանային գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Տարոնցու 1-ին նրբանցքում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, Կոտայքի բաժին են տեղափոխվել Երևանի՝ 31-ամյա և Այնթապ գյուղի՝ 36-ամյա երկու բնակիչ: Նույն օրը Քանաքեռավան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել է նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Կազմված փաստաթղթերը և երեք տղամարդիկ ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Գողոնը մասամբ հայտնաբերված է: Քրեական վարույթը շարունակվում է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կասկածյալներն են Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Հ․-ն, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Կ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, ժամանակավորապես Կոտայքի մարզում բնակվող, 34-ամյա Մայիս Գ․-ն։ Նշված անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ ձերբակալվել են։

Կայքի տեղեկություններով, նշված անձինք կասկածվում են մի քանի անձանց տներից նույնպես գողություններ կատարելու մեջ, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության գեներալներից մեկի և հայտնի ռեստորանային համալիրներից մեկի սեփականատիրոջ տներից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել էին, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին