Այսօր ունեցել ենք կարմրուկով հիվանդ մեկ երեխայի մահվան դեպք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետք է նշեմ, որ երեխան ունեցել է նաեւ այլ հիվանդություններ, եւ կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,-ասաց նա:
Նախարարը նաեւ հավելեց. «Պետք է մեր ազգային օրացույցով սահմանված պատվաստման բոլոր փուլերը պատշաճ ժամանակ անցնել: մեր իմունիզացիոն ծրագիրն այս պահին արդեն ամբողջությամբ թվայնացված է եւ մեր մայրիկները, եւ պոլիկլինիկաների աշխատակիցները ավտոմատ կերպով տեղեկացված են լինում իրենց առաջիկա պատվաստումների մասին»: