Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է ՀՀ ԱԳ նախարարություն:
Տեղի է ունենում Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ: