f

Անկախ

Le Monde. Հայտնի չէ, թե ինչպես է Երևանը վճարելու հարյուրավոր միլիոն եվրո արժողությամբ ֆրանսիական զենքի համար


Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ներառում է ուսուցում, ինչպես նաև ռադարների և զենիթահրթիռների վաճառք։ Դրանք զենքի մատակարարումներ չեն, ինչպես Ուկրաինային ռազմական օգնության դեպքում է, այլ պայմանագրեր, գրում է Le Monde-ը։

«Հոկտեմբերի 23-ին Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը մանրամասներ են բացահայտել այն մասին, թե ինչ պետք է լինի նոր «ռազմավարական մտերմությունը»: Ֆրանսիացի նախարարը պնդել է, որ ուղարկվող զենքը հիմնականում «պաշտպանողական» է լինելու, և դրանք ոչ թե առաքումներ են, ինչպես Ուկրաինային Ֆրանսիայի ռազմական օգնության դեպքում, այլ պայմանագրային տեխնիկա՝ սահմանված կարգով։

Համագործակցությունը, մասնավորապես, կներառի Thales-ից երեք GM200 ռադարների ձեռքբերում, որոնք նախատեսված են միջին հեռահարության օդային սպառնալիքների (կործանիչներ, ուղղաթիռներ, անօդաչու սարքեր և այլն) հայտնաբերումը մինչև 250 կիլոմետր հեռավորության վրա:

Ստորագրվել է նաև մտադրությունների հուշագիր՝ եվրոպական արտադրող MBDA ընկերությունից «Միստրալ» հրթիռների չճշտված քանակի ձեռքբերման վերաբերյալ։ Սրանք փոքր հեռահարության «երկիր-օդ» հրթիռներ են, որոնք նախատեսված են սպառնալիքները կասեցնելու համար մինչև 6 կիլոմետր հեռավորության վրա:

Լըկորնյուն ասել է, որ անհայտ թվով ֆրանսիացի զինվորներ պետք է ուղարկվեն Հայաստան տարեվերջից մինչև 2024 թվականի սկիզբ՝ հայ զինվորականներին վերապատրաստելու համար՝ Լեհաստանի օրինակով, որը պատրաստում է ուկրաինացի զինվորներ։

Այս ռազմական համագործակցությունը, բացի Ադրբեջանից, կարող է որպես սպառնալիք ընկալել նաեւ Ռուսաստանը։ Մոսկվան՝ Հայաստանի պատմական դաշնակիցը, վճռական է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու հարցում։ Ավելին, Ֆրանսիային ռազմական օգնության մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։

Մնում է սպասել, թե ինչպես է Երևանը ֆինանսավորելու հայտարարված ձեռքբերումները, որոնց գինը կարող է հասնել մի քանի հարյուր միլիոն եվրոյի։ Հոկտեմբերի 3-ին Քեթրին Կոլոննան Հայաստանին առաջարկեց օգտվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից (EFF), մեխանիզմ, որն օգտագործվում է Ուկրաինային կամ Մոլդովային ռազմական աջակցություն կազմակերպելու համար։ Սակայն Հայաստանի ընդգրկումը պոտենցիալ շահառու երկրների ցանկում դեռ հեռու է իրագործումից, քանի որ 27 երկրների կարծիքներն այս հարցում միասնական չեն»։

զենք Ֆրանսիա Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին