f

Անկախ

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա


Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագծի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության տվյալներով՝ փաստաթղթին աջակցել են տասը երկրներ, դրան դեմ են արտահայտվել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվս երկու երկիր ձեռնպահ են մնացել։

ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես նաև կոչ է անում ազատ արձակել պատանդներին և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը: Այն հրադադարի կոչ չի անում, այլ ճանաչում է երկրների ինքնապաշտպանության իրավունքը, գրում է գործակալությունը։

Միաժամանակ Reuters-ը պարզաբանում է, որ փաստաթուղթը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը թույլ տալու համար։

Հոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց Բրազիլիայի կողմից պատրաստված բանաձեւի նախագծի վրա, որը կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի թույլատրվի մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված: Մինչ այդ քվեարկությունը երկու անգամ հետաձգվել էր, մինչդեռ ԱՄՆ-ը փորձում էր դիվանագիտական ուղիներով կազմակերպել Գազայի հատվածին օգնության առաքումը, գրում է Reuters-ը։

Մինչ այս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր ընդունել հրադադարի մասին ռուսական բանաձեւի նախագիծը, որտեղ նշված չէր Իսրայելի վրա հարձակված ՀԱՄԱՍ շարժման մասին։

պաղեստինա-իսրայելական հակամարտություն ՄԱԿ Չինաստան Ռուսաստան վետո

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին