f

Անկախ

Դեռ հունիսին էր հայտնի այս ամենը․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանին երեկ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեցին, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այս նշանակումների մասին «Հրապարակը» գրել էր դեռեւս հունիսի 11-ին։ Մասնավորապես գրել էինք, որ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ ԲԴԽ-ում գրեթե բոլորը գիտեին, որ սա Դավիթ Խաչատուրյանի երազանքն է։ Նրա համար վճռաբեկում տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` Հակակոռուպցիոն դատարանում․ դա արդեն չափից դուրս ակնառու շահերի բախում կլիներ։

ՔՊ մեր աղբյուրները պատմեցին, որ Խաչատուրյանի թեկնածությունը լուրջ դժգոհություն է առաջացրել խմբակցությունում, քանի որ ընդամենը 2 տարի առաջ էին նրան ընտրել ԲԴԽ անդամ, եւ պատգամավորներից ոմանք սա անհարգալից վերաբերմունք են համարել իրենց նկատմամբ` ընտրում են մեկին, որոշ ժամանակ հետո մարդը հրաժարվում է բարձր պաշտոնից եւ նորին ձգտում: Սակայն ՔՊ-ն, այդուհանդերձ, միաձայն կողմ քվեարկեց` 71 հոգանոց խմբակցությունից ստանալով 67 ձայն։ Անգամ ԱԺ քննարկման ժամանակ ոմանք չթաքցրին վրդովմունքը․ Սոնա Ղազարյանը եւ էլի մի քանիսը հարցրին թեկնածուին՝ արդյոք վիրավորական չէ՞ ԱԺ-ի համար. մենք ձեզ 5 տարով ընտրել ենք ԲԴԽ անդամ, 3 տարի հետո հավակնում եք վճռաբեկի դատավորի պաշտոնին։ Հունիսին գրել էինք նաեւ, որ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավորի տեղի համար պայքարում են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանն ու Նաիրա Հովսեփյանը, հաղթեց Հովսեփյանը։ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի տեղը, հավանաբար, կզբաղեցնի Արտակ Զեյնալյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26. 10․ 23 թ համարում։

դատավորներ ԲԴԽ Հայաստան Նաիրա Հովսեփյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին