f

Անկախ

Ռուսաստանում ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր օրենքը. Ո՞ւմ կարող են զրկել անձնագրից և ինչի՞ համար


Ռուսաստանում հոկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել քաղաքացիության մասին նոր հիմնական դաշնային օրենքը, որը պարզեցնում է որոշ դիմողների համար երկրի անձնագիր ստանալու հնարավորությունը, ինչպես նաև սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու կարգ՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու ինստիտուտի փոխարեն: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Համապատասխան օրինագիծը Պետդումա է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըց։ Նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիությունը ճանաչվում է միատեսակ և հավասար՝ անկախ դրա ձեռքբերման հիմքերից։ Ռուսաստանցիներին չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ այն ​​փոխելու իրավունքից։ Արտերկրում ապրելը չի ​​դադարեցնում քաղաքացիությունը։

Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել արտասահման կամ արտահանձնվել օտարերկրյա պետության։ Օրենքն արգելում է խտրականությունը սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հիման վրա: Նշվում է նաև, որ Ռուսաստանը խրախուսում է երկրում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերի տրամադրումը։

Նոր օրենքը սահմանում է քաղաքացիությունը դադարեցնելու ինստիտուտը՝ դրա տրամադրման մասին որոշումները չեղարկելու փոխարեն։ Սա վերաբերում է միայն նրանց, որոնք քաղաքացիություն են ձեռք բերել ոչ ծնունդով (այսինքն, ծնունդով ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիության դադարեցումը չի թույլատրվում):

Ընդլայնվել է նաև այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը ենթադրում է Ռուսաստանի քաղաքացիության դադարեցում։ Դրանց թվում են, օրինակ, գործողությունները, որոնք սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ծայրահեղականության, դիվերսիայի, դասալքության կոչեր, բանակի մասին կեղծիքներ և զինված ուժերի վարկաբեկում։

Բացի այդ, այս ցանկը ներառում է հանցագործություններ՝ կապված պետական ​​կամ հասարակական գործչի կյանքի ոտնձգության, զինվորական գերեզմանների ոչնչացման կամ վնասման, նացիզմի վերականգնման և այլ անօրինական գործողությունների հետ։

Հայաստան Ռուսաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին