f

Անկախ

Խարդախության նոր մեխանիզմ․ հեռախոսով ցույց են տալիս վճարման կեղծ անդորրագիր, վերցնում ապրանքն ու անհետանում


Քննությանը հայտնի վերջին ահազանգը հոկտեմբերի 3-ին էր: Այդ օրը 18-ամյա մի քաղաքացի ոստիկանության Արաբկիրի բաժնում տվեց հաղորդում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած խարդախության վերաբերյալ: Խարդախության մեխանիզմն առաջին անգամ չէր օգտագործվում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս անգամ էլ WhatsApp հավելվածի միջոցով երիտասարդի հետ կապ հաստատած և Կարեն ներկայացած անձը ցանկացել էր գնել նրա բջջային հեռախոսը: Երեկոյան ժամը ութին հանդիպել էին Ազատության պողոտայում, պայմանավորվել, հետո այդ ոմն Կարենը, վերցնելով երիտասարդի բանկային քարտի տվյալները, զանգել էր ընկերոջը, խնդրել այդ քարտի հաշվեհամարին ուղարկել պայմանավորված գումարը, և, որպես մուծման ապացույց, իր հեռախոսին ուղարկել համապատասխան անդորրագրի նկարը: Հաշված րոպեներ անց անդորրագրի նկարն ուղարկված էր: Կարենը վերցրել էր հեռախոսն ու հեռացել»,- ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Ալբերտ Հովակիմյանը:

 

 

Երիտասարդը միայն որոշ ժամանակ անց, գումարն այդպես էլ չստանալով, հասկացել էր, որ անդորրագիրը կեղծ է:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Արաբկիրի քրեական հետախույզներն անցան գործի: Խարդախության նման մի դեպք էլ տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին: Այս անգամ տուժածը 24-ամյա մի երիտասարդ էր: Նրանից էլ նույն կերպ, կեղծ անդորրագիր ցույց տալուց հետո, խարդախությամբ հափշտակել էին բջջային հեռախոս:

Իսկ հունիսի 10-ին կատարվածը քիչ այլ ընթացք էր ստացել: Զանգել էին կոշիկի սրահ, ներկայացել մշտական գնորդ ու պատվիրել մեկ զույգ կոշիկ՝ պայմանով, որ առաքեն: Խանութի աշխատակիցը մեկնել էր պայմանավորված վայր` նույն Ազատության պողոտա: Խարդախության մեխանիզմը, սակայն, չէր աշխատել. առաքողը հանդիպել էր երկու հոգու, բայց արագ էլ հասկացել էր, որ ինչ-որ բան այն չէ: Եվ, այնուամենայնիվ, երկու հոգին առաքիչից բացահայտ հափշտակել էին կոշիկներն ու դիմել փախուստի: Այլ կերպ ասած` խարդախությունը դարձել էր կողոպուտ:

Արաբկիրի քրեական հետախույզները համադրեցին այս բոլոր դեպքերի հանգամանքները, նաև ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առաջ քաշած վարկածը, որ բոլոր հանցագործություններին մասնակից է նույն անձը` հաստատվեց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ կողոպուտն ու խարդախությունները կատարել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում հաշվառված 28-ամյա մի տղամարդ: Հաշվառված էր, սակայն չէր բնակվում այդ հասցեում: Նրա փնտրտուքը տևեց մինչև հոկտեմբերի 21-ը: Այդ օրը նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում, ձերբակալվեց և ներկայացվեց Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բացահայտումն ամբողջացնելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ի դեպ, բացառված չէ, որ նման խարդախություններից տուժել են նաև այլ անձինք, որոնք կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին