f

Անկախ

Հակոբ Բալայանը նշանակվել է Էրեբունու, Կամսար Բաբինյանը՝ Աջափնյակի ղեկավար


Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հակոբ Բալայանը նշանակվել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Սարգսյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:

Մեկ այլ որոշմամբ՝ Աջափնյակի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը, իսկ Աջափնյակի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Ավագանու մանդատները կփոխանցվեն խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Ազատյանը։

Վարչական շրջանների ղեկավարների կենսագրությունը

Հակոբ Բալայանը 1988-1993թթ. աշխատել է «Էրեբունի կլինիկական» հիվանդանոցում՝ որպես բուժակ։

1993-1996թթ. աշխատել է N4 կլինիկական հիվանդանոցում ՝ որպես բուժակ։

1996-2007թթ․ աշխատել է N6 բուժմիավորումում՝ որպես բուժակ։

2007-2014թթ․ աշխատել է «Երեւան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։

2014-2015թթ․ եղել է «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրենը։

2015-2018թթ․ եղել է «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրենը։

2018-2021թթ․ աշխատել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

2021- 2022թթ․ աշխատել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակակատար։

2022թ. հունիսի 22-ին նշանակվել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

2023թ. նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար:

Կամսար Բաբինյանը 2000-2002թթ. եղել է առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատոր՝ սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

2002-2005թթ.` ԱԱԻ-ի ասպիրանտ:

2005թ.-ից բժշկական գիտությունների թեկնածու է:

2002-2005թթ. աշխատել է «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում՝ որպես փորձագիտության գծով տնօրենի տեղակալ:

2005-2011թթ.` Արմավիրի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետ, գլխավոր պետական սանիտարական բժիշկ:

2011-2012թթ. եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային  համալիրի գլխավոր բժիշկ:

2012թ.-2022թթ. եղել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ:

2022թ. ապրիլին նշանակվել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։

2023թ. հոկտեմբերին նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար։

Արամ Ազատյանը 2000-2002թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, զորացրվելուց հետո ստացել է պահեստազորի կապիտանի զինվորական կոչում:

2003-2007թթ․ ծառայել է ՀՀ ՊՆ ՌՈ, ՕԾԲ-ում:

2009-2011թթ․ ծառայել է ՀՀ Ոստիկանությունում:

2010-2012թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել կառավարման մագիստրոսի աստիճան՝ «ֆինանսական մենեջմենթ» մասնագիտությամբ։

2012-2017թթ․ եղել է «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի, փոխտնօրենը:

2019-2022թթ․ եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:

2022թ․ նշանակվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:

2023թ. նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար:

Հակոբ Բալայան Կամսար Բաբինյանը նոր նշանակում Երևանի քաղաքապետարան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին