ԵՄ-ն պետք է վերանայի իր բյուջեն՝ միջոցներ գտնելու Ուկրաինային և Գազայի հատվածի բնակչությանը օգնություն տրամադրելու, ինչպես նաև միգրացիոն հոսքերը հաղթահարելու համար։ Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին ժամանելուն պես այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Եվրահանձնաժողովը գործում է վճռական։ Մենք աջակցում ենք Ուկրաինային, օգնում ենք Գազայի բնակչությանը, մենք քրտնաջան աշխատում ենք միգրացիայի դեմ պայքարելու համար։ Այս ամենը ֆինանսավորման կարիք ունի, ուստի ես առաջարկել եմ վերանայել ԵՄ բյուջեն, և դա կքննարկվի գագաթնաժողովում։ Տեսնենք, թե դա ուր կտանի»,- ասել է նա։