f

Անկախ

Բալթիկ ծովում վառելիքի արտահոսքի պատճառով հազարավոր թռչուններ կարող են սատկել. Aftonbladet


Բալթիկ ծովում խրված մարդատար նավից վառելիքի արտահոսքի պատճառով հազարավոր թռչուններ կարող են սատկել, գրում է շվեդական Aftonbladet թերթը։

TT-Line ընկերությանը պատկանող մարդատար «Մարկո Պոլո» նավը կիրակի առավոտյան հատակին է խրվել Պուկավիկ ծովածոցում՝ հարավային Շվեդիայի Բլեկինգեի ափերի մոտ։ Նավում ավելի քան 70 ուղեւոր է եղել, բոլորը տարհանվել են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Aftonbladet-ը հայտնում է, որ «Մարկո Պոլո»-ից արտահոսած վառելիքը հասել է թագավորության ափեր, տեղական իշխանությունները հայտարարել են, որ արտահոսքը կարող է կործանարար հետևանքներ ունենալ բնության, շրջակա միջավայրի և տնտեսության համար:

«Մարկո Պոլո» նավը մնում է խրված, մինչ նավթը տարածվում է Շվեդիայի ափերի երկայնքով: Բալթիկ ծովում նավթի արտահոսքի պատճառով հազարավոր թռչուններ սատկելու վտանգի տակ են»,- հայտնում է հրատարակությունը։

Նշվում է, որ նավթը հասել է Բլեկինկեի ափ եւ սպառնում է ինչպես կենդանիներին, այնպես էլ բնությանը:

«Սա աղետ է, և դա կարող է հետևանքներ ունենալ մի քանի տարի շարունակ... Առնվազն հարյուրավոր թռչուններ լրջորեն տուժել են նավթի պատճառով», - Aftonbladet-ը մեջբերում է արևմտյան Բլեկինգե նահանգի թռչնաբանական ասոցիացիայի խոսնակ Մատս Օլսոնին։  

Ինչպես նշում է թերթը, տուժած թռչուններին խնամում է «Աղետների օգնության՝ թռչունների և կենդանական աշխարհի» ասոցիացիայի տեղական մասնաճյուղը։ Կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆան Գաբրիելսոնը բացատրում է, որ թռչունները վախենում են մարդկանցից և նրանց հետ սխալ վարվելու դեպքում կարող են սատկել սթրեսից, և կոչ է անում մարդկանց ինքնուրույն թռչուններ չբռնել, քանի որ դա կբարդացնի ծառայության աշխատանքը։

Նշվում է, որ այս պահին յոթ թռչուն է փրկվել, ևս վեցը պատրաստվում են լվացման, իսկ հինգին անհրաժեշտ է էվթանազիայի ենթարկել։

SVT հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Շվեդիայի առափնյա պահպանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։

Աշխարհում Բալթիկ ծով վառելիքի արտահոսք էկոլոգիական աղետ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին