f

Անկախ

«Ժողովուրդ». Շուռնուխի գյուղապետն ազատվել է աշխատանքից


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ազատվել է աշխատանքից։ Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Արշակյանին աշխատանքից հեռացրել են 2023 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո:

Սյունիքի տեղական իշխանությունները բացատրում են, թե Հակոբ Արշակյանը ալկոհոլ է հաճախ օգտագործել, դրա համար են հեռացրել, որ երիտասարդ կադր նշանակեն, բայց իրականում մեր աղբյուները փոխանցում են, որ Հակոբ Արշակյանը ազատվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ գյուղապետն իրեն պահանջված չափով իշխանահաճո չի դրսեւորել, կոպիտ է եղել, ըստ իշխանական բացատրության՝ անհարկի արտահայտություններ է արել։ Ահա դրանից հետո էլ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը որոշել է նրան ազատել աշխատանքից։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Հակոբ Արշակյանի եւ Առուշ Առուշանյանի հետ՝ բացատրություններ ստանալու, սակայն մեր զանգերը արդեն 3 օր անպատասխան են մնում։ Այնուամենայնիվ, կապ հաստատեցինք Գորիսի համայնքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Հակոբ Արշակյանը աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու»։ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները շտապեց հերքել՝ ասելով, թե նման բան չկա։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն էլ քաղաքական ըմբոստ դիրքորոշումների համար հանիրավի բանտարկվեց եւ բանտից դուրս գալուց հետո շարունակում է աշխատանքը որպես Գորիս համայնքի ղեկավար, բայց այլեւս քաղաքական կոշտ տեքստեր չի արտաբերում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Շուռնուխ գյուղ Հակոբ Արշակյան պաշտոնից ազատում Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին