f

Անկախ

«Ադրբեջանի տարածքում» մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը»՝ անկախ դրա ծագումից. Բաքուն պատասխանել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցին՝ կապված Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարության հետ։

Հիշեցնենք, որ Մալակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:

Հաջիզադեն ֆրանսիացի նախարարին մեղադրել է «կողմնակալության» համար:

«Ադրբեջանը քաջ գիտակցում է «իր տարածքում» (չակերտները՝ Tert.am) գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում։ Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները օտարած երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում Ադրբեջանի «հակաահաբեկչական» (չակերտները՝ Tert.am) միջոցառումներից հետո, «անհիմն են» (չակերտները՝ Tert.am), ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) գտնվող մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը» (չակերտները՝ Tert.am) , որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է անկախ դրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել «Ադրբեջանի ներքին գործերին» (չակերտները՝ Tert.am) և վերջ դնել նման «սադրիչ» (չակերտները՝ Tert.am) հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը Երևանում նաև ասել էր, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը տեղեկացրել է՝ պատվիրակության կազմում են նաև հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի՝ ALIPH-ի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով: Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:

 

Ադրբեջանի ԱԳՆ Ֆրանսիա Հայկական մշակութային ժառանգություն Ռիմա Աբդուլ Մալակ տեղահանված արցախցիներ Հայաստան խմբագրի ընտրանի

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին