f

Անկախ

Այս աշնան 6 ամենանորաձև գույները (լուսանկարներ)


Ավելացրե՛ք այս երանգները ձեր զգեստապահարանում, և ձեր կերպարն  անմիջապես կդառնա ավելի թարմ և նորաձև:

Աշնանային ավանդական գույները՝ վառ կարմիր, բորդո և արևոտ դեղին, դիզայներներն առաջարկում են նոսրացնել հարմարավետ և հյութեղ  երանգներով՝ տաք կաթ, կարամել, նարդոսի պաղպաղակ,  անանուխի սառնաշաքար:

Կարամելի օշարակ

Շագանակագույնի բոլոր երանգները՝ կարամելից մինչև կոնյակ, իրավամբ համարվում են ամենաազնիվ և թանկարժեք գույներից: Ընտրեք քաշմիրե սվիտեր, համադրեք այն շոկոլադե տաբատի հետ և վրան գցեք բրդյա թիկնոց։ Ամբողջացրեք տեսքը հյուսված կաշվե պայուսակով և շարֆով։ Այս տաք կոնյակային տեսքը տպավորիչ և տեղին կլինի ինչպես խիստ կանոններով գրասենյակում, այնպես էլ թատրոնում  պրեմիերայի ժամանակ:

Շոկոլադը և կարամելը հիանալի համադրվում են կապույտի և սպիտակի հետ, ուստի կարող եք ազատորեն կերպարը թարմացնել սառը տարրերով: 

Նարդոսի պաղպաղակ

Վարդագույնի և յասամանագույնի նուրբ երանգների գեղեցկությունն այն է, որ նրանք ստեղծում են հանգիստ տրամադրություն, ասես արթնացել եք ամառային մի առավոտյան  և որևէ տեղ  շտապելու  կարիք չկա:

Բացի այդ, նրանք հիանալի կերպով ընդգծում են դեմքի գույնը, ռոմանտիկա և կանացիություն են հաղորդում ցանկացած կերպարի՝ սպորտայինից մինչև բիզնես:

Սրանք  առավել էլեգանտ ու շահեկան տեսք ունեն մոխրագույնի  երանգների հետ համադրությամբ: 

Տաք լատտե

Անկասկած, սպիտակ իրերը կերպարներին հաղորդում են  հատուկ թեթևություն և անկշռություն։ Այս աշնանը դիզայներները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ  տաք կաթնագույն երանգին, ինչպիսին  կապուչինոյի փրփուրն է։

Երանգը հատկապես տպավորիչ է տրիկոտաժե բոժոժանման  զգեստների և հարմարավետ սվիտերների վրա: 

Տաք կաթնագույն կերպարը համադրեք շոկոլադե աքսեսուարներով՝ լինի դա բարակ գոտի, թե ծավալուն կլատչ։

Հանգիստ մոխրագույն

Սառը երանգով մաքուր  մոխրագույնը  հիշեցնում է ծովափնյա խճաքարերը՝  հաճելի տեսք և զգացողություն: Խորհուրդ ենք տալիս խորասուզվել ամառային հաճելի հիշողությունների մեջ՝ կրելով մոխրագույն կարդիգան, էլեգանտ տաբատ  և մարգարտագույն  ջեմպեր։  

Հատկապես հետաքրքիր տեսք ունեն մոխրագույնի տարբեր երանգներով հավաքված կոմպլեկտները։

Որպեսզի տեսքը ձանձրալի չթվա, ավելացրեք մեկ վառ մասնիկ` էլեկտրական կապույտ կամ գայթակղիչ ֆուքսիայի գույն կոշիկ: Մոխրագույնի համադրությունը վառ կարմիրի հետ  նույնպես շատ գրավիչ է:

Վիտամինային լիցք

Անսպասելի, բայց շատ արդյունավետ տարբերակ է  թարմ կանաչի գույնի հանդերձանք կրելը: Այն տրամադրություն կհաղորդի թե ձեզ, թե շրջապատին:

 Ի դեպ, անգամ  մեկ կանաչ դետալը թարմություն կհաղորդի կերպարին՝ լինի դա փոքրիկ պայուսակ,  թե ակնոցի շրջանակների գույնը:

Անանուխի սառնաշաքար

Ի՞նչ կասեք անանուխի սառը և թարմ երանգի մասին։ Այն այնքան հարմարավետ է, որ կարող եք  ոտքից գլուխ այդ երանգը կրել: Սվիտեր, լայն տաբատ, վերարկուի վրայից ուսերին գցած ջեմպեր: 

Երկնագույն   ստվերաերանգով նուրբ  կանաչը հատկապես արտահայտիչ է բազմաշերտ կերպարներում:

Աղբյուրը՝ https://7days.ru

 

նորաձևություն խմբագրի ընտրանի աշուն 2023

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին