f

Անկախ

Արցախի պետական ապարատի աշխատակիցների մեծ մասն արդեն ստացել է աշխատավարձ․ Արցախի պատգամավոր


ԱՀ Կառավարությունն արդեն սկսել է աշխատավարձերի վերադարձման գործընթացը եւ մեծամասնությունն արդեն ստացել է գումարները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NEWS․am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

«Իմ տեղեկություններով՝ մեծ մասն արդեն ստացել է աշխատավարձերը․ եւ՛ ոստիկանությունը, եւ՛ պետական համակարգի աշխատողները։ Միգուցե կան հիմնարկներ, որ դեռ չեն ստացել, բայց գործընթացն արդեն սկսվել է»,- ասաց նա։

Մեզ հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ նշեց, որ Հայաստանի Կառավարության որոշմամբ՝ Արցախի պետբյուջեի սառեցումից հետո Արցախից բռնի տեղահանված պետական ապարատի աշխատակիցների, այդ թվում՝ պաշտոնյաների աշխատավարձերը մինչեւ օրս չեն վերադարձվել, փոխարենը նրանց ցուցաբերվել է միանվագ օգնություն։

Դավիթ Գալստյանը, նշելով, որ իրենց դեռեւս պարզաբանում չի տրվել եւ չգիտեն՝ երբ կստանան աշխատավարձերը․ «Կառավարությունը ում հետ է հանդիպում, որ պարզաբանում տա, կոնկրետ ես կառավարության անդամներին չեմ հանդիպել եւ պարզաբանում էլ ինձ ոչ մեկը չի տվել»։

ԱՀ ԱԺ պատգամավոր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իրեն նույնպես պարզաբանում չեն տվել բյուջեի սառեցման առնչությամբ․ «Ես ժողովրդի պահանջով փորձել եմ պարզաբանում ստանալ կառավարությունից, սակայն հայտնվել եմ հանրային գործիչներ, պաշտոնյաների թիրախում։ Կար բյուջե, խոստացել էին՝ ժողովրդին մինչեւ հունվար աշխատավարձեր տալ․ մարդիկ այդ հաշվարկով տներ էին վարձել»։ 

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» այն հրապարակմանը, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը նույնպես ստացել է 100 հազար դրամ միանվագ օգնություն եւ հարցին, թե ինչո՞ւ է նշվել միայն Սամվել  Շահրամանյանի անունը, եթե բոլոր պաշտոնյաններն են ստացել օգնությունը, Մետաքսե Հակոբյանը մեկնաբանեց․ «Քանի որ իրենց համար Արցախի նախագահ որպես այդպիսին ընդունելի չէ»։

տեղահանված արցախցիներ աշխատավարձ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին